Գյումրու ռուսական ռազմաբազայի «Իսկանդերները» կուղղվեն նրանց դեմ, ով պատերազմ կսկսի Հայաստանի հետ. ռուս փորձագետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ռուսական ռազմակայանում «Իսկանդեր-Մ» մի քանի հրթիռային համալիրների տեղակայումն ուղղված չԷ Ադրբեջանի դեմ: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի վերլուծական բաժնի վարիչ Ալեքսանդր Խրամչիխինը: «Այնուամենայնիվ, այդ ռազմակայանը կօգտագործվի նրա դեմ, ում հետ Հայաստանը կգտնվի պատերազմի վիճակում: Նախեւառաջ, իհարկե, նկատի Է առնվում Թուրքիան: Բայց եթե հայ-ադրբեջանական պատերազմ սկսվի, եւ այն ընդգրկի Հայաստանի տարածքը, ապա տեսականորեն այդ ռազմակայանը կարող Է գործի դրվել նաեւ Ադրբեջանի դեմ»,-ասել Է փորձագետը:
Նրա խոսքով՝ եթե մարտական գործողությունները սահմանափակվեն Ղարաբաղով, եւ Թուրքիան չմիջամտի հայ-ադրբեջանական հակամարտությանը, ապա Ռուսաստանը եւս չի միջամտի հակամարտությանը: «Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի պատճառով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մարտական գործողությունների վերսկսումն անխուսափելի Է, որովհետեւ կողմերի դիրքորոշումները բացարձակապես փոխբացառող են: Եվ ոչ Ռուսաստանը, ոչ Էլ մյուս մեծ տերությունները չեն կարող հրամայել Բաքվին ու Երեւանին՝ չպատերազմել»,-ասել է Խրամչիխինին:
Վերջերս Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել Է, որ Հայաստանն ամրապնդում Է հարաբերությունները Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ: