Շոու բիզնես

«Ջազը եւ Գյումրին» նախագծի հաջորդ միջոցառումը «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» խմբի համերգն է

2 րոպեի ընթերցում

«Ջազը եւ Գյումրին» նախագծի հաջորդ միջոցառումը «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» խմբի համերգն է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջազը եւ Գյումրին» նախագծի շրջանակում հուլիսի 13-ին Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում տեղի կունենա «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» էթնո ջազ խմբի համերգը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նախագծի հիմնադիր Մկրտիչ Մանուկյանը նշեց, որ կայանալիք համերգը նախագծի շրջանակում արդեն վեցերորդ է:

«Խմբի հիմնադիր Միքայելի յութուբյան էջում ուսումնասիրեցի նրանց աշխատանքները եւ շատ հավանեցի, այդ պատճառով որոշեցինք հենց նրանց հրավիրել Գյումրի»,- ասաց Մանուկյանը: Նրա խոսքով` կարեւոր է նաեւ այն, որ խումբը կատարում է հայկական ստեղծագործություններ, ինչը, անկասկած, հարազատ կլինի ունկնդիրների համար:

«Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» խումբը հիմնադրվել է թառահար Միքայել Ոսկանյանի կողմից: Խմբի նպատակն է ավելի ժամանակակից կերպով ներկայացնել թառի հնչողությունները:

Նա 100-ից ավելի երգերի եւ շուրջ 70 գործիքային ստեղծագործությունների հեղինակ է:

«Ջազը եւ Գյումրին» նախագիծը նոյեմբերին նախագիծը կտոնի իր հիմնադրման մեկ ամյակը:Այն իրականացնում են Manukyan Production-ը եւ Գյումրիի Ջազ ակումբը «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ:

Գյումրիի «Հոկտեմբեր» կինթատրոնում մայիսի 29-ին տեղի էր ունեցել Con Alma խմբի համերգը:

Նախագծի նպատակն է Գյումրիում երաժշտասերներին ներկայացնել հայ եւ արեւմտյան ջազ երաժիշտների արվեստը: «Արմենպրես» լրատվական գործակալությունը «Ջազը եւ Գյումրին» նախագծի ինֆորմացիոն հովանավորների թվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում