Դեվիդ Բեքհեմը հնարավոր է ոչ միայն հաղորդավար դառնա, այլև դերասան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի դերասան եւ պրոդյուսեր Բրեդ Փիթը«Z համաշխարհային պատերազմ» ֆիլմի լոնդոնյան պրեմիերայի ժամանակ հայտնել է, որ ցանկանում է աշխատանքի ընդունել լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով loveradio.ru-ն, Փիթը ցանկանում է աշխատանքի ընդունել Բեքհեմին որպես իր երեխաների մարզիչ։ «Ես ցանկանում եմ, որ նա իմ երեխաներին սովորեցնի ֆուտբոլ խաղալ»։ Դերասանը վստահ է, որ հենց Բեքհեմն է իր երեխաների մարզչի իդեալական թեկնածուն, քանի որ ֆուտբոլիստն ինքն էլ ընտանիքի օրինակելի հայր է։

Լրատվամիջոցները գրում են, թե միգուցե Դևիդը կհամաձայնվի, քանի որ վերջերս նա արդեն հայտնել է ֆուտբոլային իր կարիերայի ավարտի մասին։ Լուրեր են շրջանառվում, որ Բեքհեմը պատրաստվում է ոչ միայն հաղորդավար դառնալ, այլև դերասան։ Հնարավոր է՝ երեխաներին ֆուտբոլ սովորեցնելու դիմաց Փիթը նրան դերասանական վարպետության մի քանի դասեր տա։

Ֆուտբոլի համաշխարհային աստղ Դեվիդ Բեքհեմը վերջերս հայտարարեց, որ ավարտում է ֆուտբոլային կարիերան: Նա նշել էր, որ իր համար ոչինչ չի կարող փոխարինել ֆուտբոլին, «սակայն արդեն խաղակոշիկները մեխից կախելու ժամանակն է»:

Բրեդ Փիթն ամերիկացի հայտնի դերասան եւ պրոդյուսեր է: 1995թ.«12 կապիկ» ֆիլմի համար արժանացել է«Ոսկե գլոբուս» մրցանակի: Երկու անգամ առաջադրվել է«Օսկար» մրցանակի: Նկարահանվել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են«Տրոյա»-ն,«Օուշենի 12 ընկերները»,«Միսթեր եւ միսիս Սմիթները» եւ այլն:

Հայերեն Русский

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո