Էմմին հանրությանն է ներկայացրել իր նոր «Ծիածան, քեզ գտա» երգի տեսահոլովակը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Էմմին հանրության դատին է հանձնել իր նոր «Ծիածան,քեզ գտա» տեսահոլովակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ ի սկզբանե որոշված էր, որ երգը կունենա մեկ` «Քեզ գտա» անվանումը, սակայն երբ համացանցում տարածավել է երգի համառոտ տարբերակը, երգը որոշել են անվանել երկու անվանմամբ, որպեսզի երկրպագուները հուսախաբ չլինեն. շատերը այն «Ծիածան» են անվանել:
«Երգը, երգի խոսքերը ինձ շատ են դուր եկել, այն փոփ ժանրում է: Փոփն այն ժանրը չէ, որը ես սիրել եմ մանուկուց: Ես մեծացել եմ ջազի, ֆանկի, ջազ-ռոքի մեջ եւ այսօր հիմնականում երգում եմ այնպսիսի երգեր, որոնք հասանելի են մեր հայկական շոու բիզնեսում»,- ասաց Էմմին: Նրա խոսքով` փոխարենը օտարերկրյա հանդիսատեսի առաջ կատարում է բոլորովին այլ ոճի ստեղծագործություններ, որոնք նույնպես իր երգանացկից են` գրված իր համար ԱՄՆ-ում եւ Գերմանիայում:
Էմմին նշեց, որ շատ գործընկերներ արդեն զանգահարել են իրեն եւ ասել, որ հավանել են երգը:«Սա այն երգերից մեկն է իմ կյանքում, որ հեղինակների հետ համաձայնության ենք եկել միանգամից եւ ոչ մի բառ, ոչ մի տառ չի փոխվել»,- նշեց երգչուհին` հավելելով, որ սա Նիկ Էգիբյանի հետ առաջին համագործակցությունն էր, ինչը շարունակական կդառնա:
«Ծիածան,քեզ գտա» երգիերաժշտությունը գրել է Նիկ Էգիբյանը, խոսքերի հեղինակն է Գայանե Ավետիսյանը:
Էմմին Boom Boom երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ 2011» երգի միջազգային հեռուստատեսային մրցույթին: Նա բազմաթիվ փառատոների դափնեկիր է: Տարբեր տարիների կտրվածքով կատարել եւ կարատրում է հիթ դարձած երգեր: