Ֆուտբոլ

Ժոզե Մոուրինյոն այսուհետ կմարզի «Չելսի»-ն

1 րոպեի ընթերցում

Ժոզե Մոուրինյոն այսուհետ կմարզի «Չելսի»-ն

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալացի ֆուտբոլային մասնագետ Ժոզե Մոուրինյոն դարձել է Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, պայմանագիրը կնքվել է չորս տարով:

«Մեր խնդիրն է, որ ակումբը շարունակի ձգտել ապագայում մեծ հաջողությունների հասնել: Ժոզեն մեր թիվ մեկ ընտրությունն է, եւ մենք հավատում են, որ նա հենց այն մարզիչն է, ով կկարողանա հասնել դրան»,- ասել է Չելսիի գործադիր տնօրեն Ռոն Գուրլեյը: Ժոզե Մոուրինյոի օգնականներ կդառնան Ռուի Ֆարիան, Սիլվինո Լոուրուն եւ Ժոզե Մորաիշան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում