ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անջելինա Ջոլին կրծքագեղձերի հեռացման վիրահատությունից հետո առաջին անգամ հայտնվել Է հասարակության առաջ: Դերասանուհին Բրեդ Փիթի հետ միասին Լոնդոնում այցելել Է «Աշխարհների պատերազմը Z» ֆիլմի պրեմիերային:
Ջոլին ասել Է, թե ուրախ Է, որ ամբողջ աշխարհին ստիպել Է խոսել կնոջ առողջության մասին:
«Ես ինձ հանալի եմ զգում, ամեն ինչ լավ Է, շատ շնոհակալ եմ աջակցության համար: Ես շատ ուրախ Էի այն բանի համար, որ կնոջ առողջության խնդիրներն այսքան լայն քննարկման առարկա են դարձել: Դա շատ բան Է նշանակում ինձ համար: Ես, որ կոցրել եմ մորս այդ խնդիրների պատճառով, շատ զգացված եմ մարդկանց աջակցությունից»,- ասել Է դերասանուհին լրագրողներին: