Տիգրան Սարգսյանը դիմել է դատախազություն իրեն հասցեագրված հերյուրանքներին իրավական գնահատական տալու նպատակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 3-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` իր անունն այս կամ այն բիզնեսի հետ կապելուփորձերին իրավական գնահատական տալուև մեղավորներին պատժելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, դիմումն ստացվել է դատախազությունում եւ դրանընթացք կտրվի օրենքով սահմանված կարգով:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակՀարությունԲերբերյանը պարզաբանել էր մայիսի 29-ին hetq.am կայքում հրապարակված «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածը, որտեղ նշվում է, թե Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերից մեկը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է:Բերբերյանն ընդգծել էր, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը որեւէ առնչություն չունի այդ կազմակերպության հետ:«Ավելին, նա երբևէ անձամբ կամ այլ լիազորված մարդու միջոցով չի գրանցել որևէ կազմակերպություն Կիպրոսում կամ աշխարհի որևէ այլ օֆշորում: Բազմաթիվ են փորձերը վարչապետի անունը կապել այս կամ այն բիզնեսի հետ: Հավաստիացնում եմ` դրանք ամբողջությամբ հերյուրանք են: Տիգրան Սարգսյանի սեփականության, ֆինանսական միջոցների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է վարչապետի հայտարարագրում: Ձեր կողմից ներկայացված այսպես կոչված փաստաթուղթը կեղծիք է, ինչի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է դիմել դատախազություն` դրան իրավական գնահատական տալու և մեղավորներին պատժելու նպատակով:Միաժամանակ տեղեկացնում եմ, որ կեղծիքն առանձնապես հաջողված չէ, քանի որ վարչապետի գրանցման հասցեն սխալ է գրված»,- նշված էր հաղորդագրության մեջ

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին