Շոու բիզնես

Երեւանը կրկին ողողվեց «Դորիանս»-ի երաժշտությամբ

3 րոպեի ընթերցում

Երեւանը կրկին ողողվեց «Դորիանս»-ի երաժշտությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կասկադի տարածքում հունիսիս 1-ին«Դորիանս» ռոք խումբը հանդես եկավ բացօթյա անվճար համերգով` նվիրվածԵրեխաների պաշտպանության միջազգային օրվան: Այն կայացավ «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնի ամենամյա համերգային ծրագրի շրջանակում: Այդ կերպ խումբը, ինչպես նախապես հայտարարվել էր, իր շնորհակալությունը հայտնեց երկրպագուներին «Եվրատեսիլ 2013»-ում ցուցաբերած աջակցության համար:«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում համերգից րոպեներ առաջ խմբի մենակատար Գոռ Սուջյանը նշեց, որ համերգից իրենք ակնկալում են միայն դրական տպավորություններ:

«Շատ լավ տրամադրություն է, մանավանդ որ համերգը երեխաների տոնին է նվիրված: Համոզված եմ, որ լավ համերգ է լինելու»,- ասաց Սուջյանը:

Անդրադառնալով առաջիկա ստեղծագործական գործունեությանը` Սուջյանը նշեց, որ կարճաժամկետ դադարից հետո, խումբն առաջին հերթին ձեռնամուխ կլինի երկրորդ ձայնասկավառակի պատրաստման աշխատանքներին: Հավանական է, որ ձայնասկավառակը ձայնագրվի արտերկրում:

Մեկնաբանելով խմբի ստեղծագործական կյանքում արդեն անցած շրջափուլ համարվող «Եվրատեսիլ 2013»-ը, խմբի մենակատարը նշեց, որ մրցույթ առաջին հերթին մեծ փորձ էր եւ ինքնանպատակ չէր:«Որքան էլ զարմանալի թվա, սակայն մենք ողջ ընթացքում զգում էինք երկրպագուների աջակցությունը , ինչի համար շատ շնորհակալ ենք»,- հավելեց երգիչը: Գոռը, ի դեպ, նոր սանրվածքով նեկայացավ հանդիսատեսին` առանց երկար վարսերի:

Համերգը դիտելու համար Կասկադի տարածքում հավաքվել էին խմբի երկրպագուները, տարբեր սերնդի ներկայացուցիչներ եւ պարզապես երեւանաբնակներ: Հնչեցին «Դորիանս»-ի տարբեր տարիների ստեղծագործությունները, որոնց ձայնակցում էր նաեւ հանրությունը:

Շվեդիայի Մալմյո քաղաքում կայացած «Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանի պատվիրակ «Դորիանս» ռոք խումբը ներկայացրել էր Lonely planet երգը, որի երաժշտության հեղինակն էր անգլիական Black Sabbath աշխարհահռչակ ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին, խոսքերինը` Վարդան Զադոյանը: Մի շարք լրատվամիջոցներ եւ ոլորտի ներկայացուցիչներ սոցիալական ցանցերում ծավալված քննարկումներում եւ հեռուստատեսային հաղորդումներում միաձայն նշում էին, որ «Դորիանս»-ը բարձր մակարդակով ներկայացավ եվրատեսիլյան բեմում` չնայած չկարողացավ հայտնվել լավագույն տասնյակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում