Շոու բիզնես

Արսեն Սաֆարյանը կոչ է անում թույլ չտալ ադրբեջանցիներին արգելափակել իր «Պարոնայք սպաներ» տեսահոլովակը

1 րոպեի ընթերցում

Արսեն Սաֆարյանը կոչ է անում թույլ չտալ ադրբեջանցիներին արգելափակել իր  «Պարոնայք սպաներ» տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երեք օր է, ինչ ադրբեջանցիները փորձում են արգելափակել Արսեն Սաֆարյանի «Պարոնայք սպաներ» տեսահոլովակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով երգչի ֆեսյբուքյան էջը, Սաֆարյանն իրընկերներին խնդրել է like սեղմել տեսահոլովակի տակ Youtube կայքում:«Արդեն 3 օր է ադրբեջանցիները փորձում են արգելափակել իմ «Պարոնայք սպաներ» տեսահոլովակը` dislike-ի քանակը ավելացնելով և բողոքելով: Խնդրում եմ օգնել և ուղղակի like սեղմել տեսահոլովակի տակ youtube կայքում, որպեսզի հնարավորություն չտանք ադրբեջանցիներին հեռացնել համացանցից մեր հայ զինվորականներին նվիրված երգի տեսահոլովակը»,- նշված է նրա էջում: Երգիչը խնդրել է բոլորին տարածել իր գրությունը:

Արսեն Սաֆայանի տեսահոլովակի հեղինակը Հրաչ Քեշիշյանն է: Հոլովակն արցախյան ազատամարտի մասին պատմող կադրեր է ներառում ու հարգանքի տուրք է զոհված հայորդիների հիշատակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում