Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ առերեսվի իրականության հետ. ԵԽԽՎ նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը սեփական պատմությանն առերեսվելու ու Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին նշանակալի քայլ կատարելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասաց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովինախագահ Ժան Կլոդ Մինյոնը:

«Ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա դեպի Եվրամիութուն ճանապարհի կարևոր քայլերից մեկը կլինի: Թուրքիան պետք է ընդունի իր կատարած ցեղասպանությունը, առերեսվի սեփական դեմքին և իրականության հետ»,- ասաց Մինյոնը: ԵԽԽՎ նախագահը նշեց, որ եղել են բազմաթիվ զոհեր, մարդկային ողբերգություններ, որ իրականացվել է Թուրքիայի կողմից: «Հայոց ցեղասպանությունը համամարդկային ողբերգություն է, որը պետք է ընդունել»,- ասաց Մինյոնը: ԵԽԽՎ նախագահը կարեւորեց առկա խնդիրներն ու հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:

ԵԽԽՎ նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Նա նաեւ գրառում է կատարել Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում.«Շնորհակալություն Հայոց ցեղասպանության զոհերի տխուր հիշատակը հավերժացնող այս հուշարձան հուզիչ այցելության համար: Եվրախորհուրդն ամեն օր պայքարում է, որպեսզի այդ ողբերգությունն այլեւս չկրկնվի»:

ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը Հայաստան է այցելել մայիսի 31-ին Երեւանում մեկնարկած Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: Եվրոպայի խորհրդի ԽՎ-ն Հայոց ցեղասպանությանը նվիրված հռչակագիր է ընդունել 1998 եւ 2001 թվականների ապրիլի 24-ին: «Այսօր մենք հիշատակում ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության տարելիցը եւ հարգում մարդկության դեմ ուղղված այս ոճրին զոհ գնացած հայերի հիշատակը»,- ասված է ԵԽԽՎ 1998թ. ապրիլի 24-ի բանաձեւում:

Հայերեն English Русский

Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»

Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառք տալու դեպքի բացահայտման մասին․ կան ձերբակալվածներ

Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել

ՀՀ կառավարության նիստ

ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,13 հա մակերեսով չորրորդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել

Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացել է Wine-House ներկայացման առաջնախաղը