«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ին մնացել են հաշված օրեր. մրցույթի ղեկավարը պատմում է նախապատրաստության մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Գդանսկ քաղաքում հունիսի 14-ին կայանալիք «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ի նախապատրաստական բոլոր աշխատանքներն ընդհանուր առմամբ ավարտված են: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Մանկական Եվրատեսիլ», «Պատանի պարողների Եվրատեսիլ» եւ «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթների ղեկավար Վլադիսլավ Յակովլեւը նշեց, որ շատ գոհ է Լեհաստանի կողմից տարվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներից:

«Նրանք շատ արդյունավետ են աշխատում, եւ ամենակարեւորը` աշխատում են մեկ թիմի պես: Լեհերն ունեն հրաշալի գործադիր պրոդյուսեր`Ռոբերտ Կամիկին, ում հետ մշտապես ճիշտ ժամանակին համատեղ որոշում ենք կայացրել հանկարծակի ծագած ցանկացած խնդրի դեպքում»,- պատմեց Յակովլեւը: Նրա խոսքով` Լեհաստանի քաղաքային իշխանությունները ակտիվորեն օգնում են իրենց մրցույթի գովազդի եւ լուսաբանման հարցում:«Գովազդային վահանակների մեծ մասը կծառայի որպես մրցույթի պաստառ կամ բաներ: Հյուրերի եւ պատվիրակությունների համար նախատեսված սոցիալական ծրագիրն էլ ուղղակի անմոռանալի կլինի: Մենք նաեւ ակնկալում ենք Լեհաստանի բարձրաստիճան ղեկավարության ներկայությունը մրցույթի օրը»,- ասաց «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ի ղեկավարը:

Նրա գնահատմամբ` այս մրցույթը տարբերվում է մյուս «Եվրատեսիլ»-ներից նրանով, որ այն մշտապես ներկայացել է դասական ծրագրով եւ հեռարձակվել է տարբեր երկրների մշակութային ալիքներով: Երկրորդ հատկանիշը, որն առանձնակի է դարձնում մրցույթը, այն է, որ մասնակից երկրների թիվը 14-ն է, ինչը միանգամից կանխում է կիսաեզրափակիչների հավելումը մրցույթին:

«Ձեւաչափի ողջ դասական արվեստի արժեքին մի տեսակ պակասում է «ժամանցային» որոշակի տարր, ինչի հետեւանքով էլ նախագծի գործունեությունը սառեցվեց 2006 թվականին: Երբսկսեցի աշխատել մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունում, 2010 թվականին իմ գործընկերների հետ որոշեցինք «վերակենդանացնել» մրցույթի ձեւաչափը ոչ միայն նոր պարային ոճերի` մոդեռն բալետի ավելացման միջոցով, այլեւ հենց այդ պակասող «ժամանցային» տարրի հավելմամբ»,- պատմեց Յակովլեւը:

Փետրվարին նա ներկա էր «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ի հայաստանյան եզրափակչին:Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայանալիք «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը կներկայացնի 17-ամյա Վահագն Մարգարյանը:Նրա պարը բեմադրում է Շվեդիայի թագավորական թատրոնի մենապարող Արսեն Մեհրաբյանը, ով ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի որդին է:Բեմադրության երաժշտության մեջ հնչելու են դուդուկ, ջութակ, սակայն պարը հնարավորինս ժամանակակից է լինելու:Մարգարյանն այժմ ակտիվորեն մասնակցում է պարապմունքներին` ձգտելով առաջին հերթին լավ ներկայացնել Հայաստանն այս մրցույթին:

Համաձայն մրցույթի կանոնադրության` բեմադրությունը կունենա մեկ ու կես րոպե տեւողություն: Մասնակիցները հանդես կգան նաեւ խմբակային պարով, որը բեմադրվելու է հենց այնտեղի խորեոգրաֆի կողմից, միայն եզրափակիչ անցած պարողներին կսպասվի նաեւ իմպրովիզի փուլը, որտեղ գնահատելի կլինի շուտ կողմնորոշվելու ունակությունը եւ տարբեր ոճերում հանդես գալու կարողությունը:

Հայաստանն իր եվրատեսիլյան կենսագրության մեջ առաջին անգամ է մասնակցում «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ին: Միջազգային այս հեղինակավոր մրցույթը առաջին անգամ անցկացվել է 1985 թվականին Իտալիայում: Այն անցկացվել է երկու տարին մեկ:

Հայերեն English Русский

Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով

Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՀԿ-ից Վաշինգտոնի դուրս գալու վերաբերյալ

Բաքվում տեղի կունենա ապօրինի պահվող հայերի նկատմամբ երկրորդ դատական նիստը

Գիտական խումբը կստեղծի գերհաղորդիչ նյութեր՝ համադրելով արհեստական բանականությունը, քիմիան և ֆիզիկան

Կադաստրի կոմիտեն կպարզեցնի պատմամշակութային հուշարձանների և գույքի պետական գրանցման գործընթացները

Թուրքիայի լեռնադահուկային հանգստյան գոտիներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով կան զոհեր

Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ դադարեցնելով ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը

ԱՄՆ Սենատի հանձնաժողովները հավանություն են տվել ԿՀՎ ղեկավարի և պաշտպանության նախարարի պաշտոններում առաջադրված թեկնածուներին

ՊԵԿ-ը հարց ու պատասխանի ձևաչափով մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել հայտարարագրման վերաբերյալ

Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «կործանում է» Ռուսաստանը՝ հրաժարվելով Ուկրաինայի հետ հրադադարից