Հայ մասնագետներն ստեղծել են աշխարհում առաջին բաս քանոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ստեղծվել է աշխարհում առաջին բաս քանոն երաժշտական գործիքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց երաժիշտ Արա Գևորգյանը: Գաղափարը երաժշտի մոտ առաջացել է տարիներ առաջ, երբ քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանի հետ պատրաստել են մի ստեղծագործություն 50 քանոնով: «Զգացի, որ ինչ-որ բան պակասում է այդ ստեղծագործությանը, չկար բասային ֆունկցիան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Արա Գևորգյանը: Ցանկալի արդյունքին հասան` համակարգչի օգնությամբ հնչողությունը կարգավորելով: Հենց այդ ժամանակ էլ երաժշտի մոտ միտք հղացավ նոր ազգային բասային գործիք ստեղծել, քանի որ մինչ այդ բասային ֆունկցիան կատարում էր կոնտրաբասը: «Մտածեցի` ինչու չունենանք մեր ազգային բասային նվագարանն ու դիմեցի ազգային նվագարաններ պատրաստող վարպետ Ալբերտ Զաքարյանին, ով էլ մեծ պատրաստակամությամբ հանձն առավ գործիքի պատրաստման դժվարին գործը»,- ասաց Արա Գևորգյանը:

Աշխարհում առաջին բաս քանոնը պատրաստված է Սոչիի թխկու փայտից, կոնտրաբասի լարերից եւ իր կառուցվածքով նման է քանոնի: Գործիքի ինքնարժեքը բավականին թանկ է, մոտ 1000 դոլարին համարժեք դրամ, որի մեծ բաժինը կազմում է կոնտրաբասի լարերի գումարը: Այդ իսկ պատճառով, ինչպես նշում են Արա Գևորգյանն ու Ալբերտ Զաքարյանը, նախատեսվում է հատուկ բաս քանոնի համար լարեր արտադրելու խնդրանքով դիմել համապատասխան կազմակերպությանը:

Մայիսի 29-ին գրանցվել է բաս քանոնի գյուտը վարպետի` Ալբերտ Զաքարյանի անունով, քանի որ ինչպես Արա Գևորգյանն է հաստատում, գործիքի նախագծումն ու կառուցումը կատարվել է հենց վարպետի կողմից ութ ամսում: Նախաձեռնողներն արդեն դիմել են ՀՀ մշակույթի նախարարությանը, որպեսզի աշխատանքներ տարվեն` գործիքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նյութական մշակույթի արժեքների ցանկում ներառելու ուղղությամբ:

Պատրաստվում է երկու գործիք. մեկը, որն արդեն պատրաստ է, պատկանելու է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին, որով դասավանդելու են քանոնահարուհիներին: Երկրորդը նվիրվելու է Թովմաս Պողոսյանի գլխավորած «Ազգային նվագարանների պետական նվագախմբին: Գործիքներն ունենալու են իրենց անունները: Նախաձեռնողները որոշել են գործիքները կնքել հայ կանանց անուններով: Առաջին գործիքի անունն է Ալվարդ, որը վարպետի հարսի անունն է: Երկրորդ գործիքը կունանա այն բարերարի կնոջ անունը, ով կհովանավորի գործիքի ստեղծման ծախսերը:

Նախաձեռնողները նախատեսում են առաջիկա 10 օրվա ընթացքում գործիքը ներկայացնել հանրությանը գեղեցիկ կազմակերպված շոուի միջոցով` քանոնահարուհիների, պարային խմբերի մասնակցությամբ:

Հայերեն English Русский

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26