Հայ գործարարները կառավարությանն առաջարկում են գազի գնի բարձրացման շուրջ քննարկում կազմակերպել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միությունը հանդես է եկել Կառավարության հետ գազի գնի շուրջ քննարկման առաջարկով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Տնտեսական զարգացման բնագավառում առանց այդ էլ բազում խնդիրներ ունեցող Հայաստանի համար էներգակիրների գների էական բարձրացումը անխուսափելիորեն կդառնա ճգնաժամային իրավիճակի ստեղծման պատճառ` կապված թողարկվող ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի (գների ) կանխատեսելի բարձրացման հետ: Արդյունքում լրջորեն կխաթարվեն տեղական ապրանքարտադրողների հնարավորությունները թե՛ արտաքին և թե՛ ներքին շուկաներում, ազգաբնակչության վճարունակ պահանջարկի նվազումը կբերի ներքին շուկայում իրացվող արտադրանքի (ծառայությունների ) համպատասխան նվազման, շոշափելիորեն կնվազեն պետբյուջե մուծվող հարկերն ու տուրքերը, բնականաբար նաև սոցիալական ուղղվածություն ունեցող պետական ծախսերը, ինչն էլ կհանգեցնի բնակչության դժգոհությունների մեծացմանն ու արտագաղթի ավելացմանը:

Հայաստանի արդյունաբերողների և գործարաների (գործատուների ) միությունը գտնում է, որ նշված մարտահրավերների պայմաններում նախ և առաջ անհրաժեշտ է ստեղծված իրավիճակի սթափ գնահատում: Քաղաքական անպտուղ բանավեճերից խնդիրը պետք է տեղափոխվի տնտեսական լուծումների դաշտ: Երկրի տնտեսությունը, նրա կառավարման ողջ համակարգը պետք է ընդունակ լինեն համարժեք արձագանքելու նման էքստրեմալ իրավիճակներին՝ անկախ դրանց առաջացման պատճառներից (քաղաքական, թե տնտեսական): Ըստ էության խնդիրը շատ հստակ ձևակերպում ունի. տարվող տնտեսական քաղաքականության մեջ իրականացնել փոփոխություններ, որոնց նպատակը պետք է լինի ոչ միայն էներգակիրների գնաճի հետևանքների մեղմումը հայրենական ապրանքարտադրողների համար, այլև սոցիալական նպատակներին ուղղվող բյուջետային միջոցների համապատասխան աճի ապահովումը:

Գտնում ենք, որ հնարավոր լուծումների շրջանակը կարող է լինել լայն՝ սկսած էներգոխնայող տեխնոլոգիաների ներդրմանն աջակցող քայլերից մինչև չափավոր պրոտեկցիոնիզմ:

Առաջարկում ենք ՀՀ կառավարությանը շուտափույթ կազմակերպել հարցի համակողմանի քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»։

Հայերեն

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել