Շոու բիզնես

Երեւանում կանցկացվի դիջեյների բարեգործական մարաթոն ուղղված քաղցկեղով հիվանդ երեխաների օգնությանը

1 րոպեի ընթերցում

Երեւանում կանցկացվի դիջեյների բարեգործական մարաթոն ուղղված քաղցկեղով հիվանդ երեխաների օգնությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթվ «Մենք քեզ հետ ենք» խորագրի ներքո հունիսի 1-ին Երեւանի Հյուսիսային պողոտայում կանցկացվի դիջեյների բարեգործական մարաթոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրրին միջոցառման կազմակերպիչ «Դիջեյների հայկական ասոցիացիա»-ից, մարաթոնը նվիրված է քաղցկեղով հիվանդ երեխաների օգնությանը:

Կայանալիք մարաթոնը կտեւի տասներկու ժամ` 11։00-ից մինչեւ 23։00-ը, որի ընթացքում կանցկացվի ուռուցքանաբական հիվանդություններով տառապող երեխաների օգնությանն ուղղված միոցների հանգանակություն։ Միջոցառման ընթացքում non-stop տարբերակով իրենց կատարումներով հանդես կգան Հայաստանի լավագույն դիջեյները։

Մարաթոնի ծրագիրը ներառում է նաեւ խաղեր, մանկական հագուստի ցուցադրություն եւ street dance պարային շոու:Միջոցների հանգանակությունը կանցկացվի հատուկ մարաթոնի համարպատրաստված CD-սկավառակների վաճառքի հաշվին։

Միջոցառման նպատակն է աջակցել ուռուցքաբանական հիվանդություններ ունեցողերեխաներին, ինչպես նաեւ հրավիրել այս հիվանդությունների խնդրի վրահասարակության ուշադրությունը։

Մարաթոնին կմասնակցեն ԶԼՄ-ների, էստրադայի ներկայացուցիչներ,ինչպես նաև Դիջեյների հայկական ասոցացիայի համախոհներ եւ կամավորներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում