Շոու բիզնես

«Եվրատեսիլ-2013»-ի հաղթանակը հնարավոր է տրվի Ուկրաինային

3 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ-2013»-ի հաղթանակը հնարավոր է տրվի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթի արդյունքները, հնարավոր է, վերանայվեն, և հաղթանակը շնորհվի Ուկրաինային: Մրցույթում հաղթած Դանիայի և երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Ադրբեջանի ներկայացուցիչների շուրջ բարձրացած մեծ աղմուկը ստիպել է կասկածել այդ երկու երկրները ներկայացնող երգիչների հաղթանակի արդարությանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Inpress.ua ուկրաինական կայքը:

Ուկրինայի «Առաջին ալիք» հեռուստաընկերության փոխտնօրեն Վալիդ Արֆուշը համոզմունք է հայտնել, որ եթե սկանդալը միջազգային մեծ արձագանք ստանա, ապաԴանիայի եւ ադրբեջանի ներկայացուցչները կորակազրկվեն:Այդ պարագայում «Եվրատեսիլ-2013»-ի հաղթող կհռչակվի Ուկրանիայի ներկայացուցիչ Զլատա Օգնևիչը, ով երրորդ տեղն էր զբաղեցրել իրGravity երգով:

«Կարծում եմ պետք է մի քանի օր սպասել` հասկանալու, թե ինչ է կատարվելու: Եթե որոշում կայացվի հաղթանակը վերցնել Դանիայից, ապա շատ հարցեր կառաջանան նաև Ադրբեջանի հաղթանակի հետ կապված»,- ասել էԱրֆուշը:

Մրցույթի գլխավոր մրցանակը նվաճած Դանիանսկանդալի կենտրոնում հայտնվեց, երբ երգի հեղինակներն ու կատարողները մեղադրվեցին գրագողության մեջ: Հոլանդացի լրագրողները բացահատել էին, որԷմմիլի Ֆորեստի ներկայացրած Only Teardropsերգը անհավանականորեն նման է դանիական «К-Отик»հայտնի խմբի երգին:

58-րդ «Եվրատեսիլ»-ին մասնակցել է 39 երկիր, որոնցից միայն 26-ն էր եզրափակչում պայաքարում հաղթանակի համար: Եզրափակչում հայտնված երկրներին էին Ֆրանսիան, Լիտվամ, Մոլդովան, Ֆինլանդիան, Իսպանիան, Բելգիան, Էստոնիան, Բելառուսը, Մալթան, Ռուսաստանը, Գերմանիան, Հայաստանը, Նիդերլանդները, Ռումինիան, Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Հունգարիան, Դանիան, Իսլանդիան, Ադրբեջանը, Հունաստանը, Ուկրաինան, Իտալիան, Նորվեգիան, Վրաստանը եւ Իռլանդիան:«Եվրատեսիլ 2013»-ի եզրափակիչ փուլում առաջին տեղը զբաղեցրած Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դե Ֆորեստը հավաքել էր 281 միավոր:

Ադրբեջանը «եվրատեսիլյան» սկանդալի մեջ էր հայտնվել այն պատճառով, որ այդ երկրում ՌԴ ներկայացուցչի օգտին քվեարկած արդյուքններն իբր չեն հաշվարկվել եւ «տեղ չեն հասել»: Եվրոպական հեռարձակողների միությունն իր հայտարարությունում անուղղակիորեն մեղադրել էր Ադրբեջանին ստախոսության մեջ` նշելով, որ արդյունքների հաշվարկման համակարգում որեւէ սխալմունք չի արձանագրվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում