Շոու բիզնես

Բրեդ Փիթը տառապում Է ուղեղի լուրջ հիվանդությունից

1 րոպեի ընթերցում

Բրեդ Փիթը տառապում Է ուղեղի լուրջ հիվանդությունից

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հանրահայտ դերասան Բրեդ Փիթը տառապում Է ուղեղի հիվանդությունից: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Esquire-ը, Անջելինա Ջոլիի քաղաքացիական ամուսինը հիվանդ Է պրոզոպագնիզիայով: Այս հիվանդությունից տառապող մարդիկ կորցնում են մարդկանց դեմքերը տարբերելու ընդունակությունը:

Բժնշկներն այն կարծիքին են, որ հիվանդությունը կարող Է լինել ինչպես ձեռքբերովի, այնպես Էլ բնածին: Փիթն ինքը լրագրողներին գանգատվում Էր, որ խիստ վշտացած Է, քանի որ իր ծանոթներից շատերը նեղանում են, երբ ինքը ուշադրություն չի դարձնում նրանց վրա, եւ նման պահվածքը համարում են անհարգալից վերաբերմունք:

Մոտ ժամանակներս դերասանը մտադիր Է բժշկական հետազոտություն անցնել: Իսկ առայժմ նա փորձում Է նվազագույնի հասցնել շփումները մարդկանց հետ: «Ահա թե ինչու եմ տանը նստած»,-պարզաբանել Է Փիթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում