Գրոսմայստեր Մհեր Հովհաննիսյանը գրավեց Լիմբուրգի մրցաշարի երկրորդ տեղը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստեր Մհեր Հովհաննիսյանը Լիմբուրգի մրցաշարում երկրորդն է:
Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով մրցաշարի պաշտոնական կայքը, Նիդեռլանդների Լիմբուրգ քաղաքում կայացած միջազգային մրցաշարում Հովհաննիսյանը զբաղեցրեց երկրորդ տեղը` միայն լրացուցիչ միավորներով զիջելով առաջին հորիզոնականը (5,5 միավոր): Առաջին տեղում Վլադիմիր Դորբն է, իսկ լավագույն հնգյակում ընդգրկվել են նաեւ Սիպկե Էրնստը, Դեյվիդ Միդեմանը եւ Դանիել Հաոսւրատը:
Մրցաշարին մասնակցել են 101 շախմատիստներ:
Կարդացեք հոդվածը` English