Շոու բիզնես

System of a Down-ը հերքում է խմբի կիթառահարի հայտարարությունը Սերժ Թանգյանի մասին

4 րոպեի ընթերցում

System of a Down-ը հերքում է խմբի կիթառահարի հայտարարությունը Սերժ Թանգյանի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:System of a Down ռոք խումբը պատասխան հայտարարությամբ պարզաբանել է խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանի հայտարարությունն այն մասին, որաշխարհահռչակ խումբը հնարավոր է հանդես գա առանց Սերժ Թանգյանի:

System of a Down-ի երկրպագուներին և միջազգային լրատվամիջոցներին ցնցել էրխմբիբաս կիթառահարՇավո Օդաջյանի ֆեյսբուքյան գրառումն այն մասին, թե խմբի մենակատար Սերժ Թանգյանի պատճառով է, որ խումբը նոր ալբոմ չի թողարկում, և որ խումբը հնաավոր է` հանդես գա առանց Սերժ Թանգյանի:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը`վկայակոչելովMetal Underground-ը,System of a Down- ը մեկնաբանել է, որ Շավոյի հայտարարութուններըչեն արտացոլում System of a Down խմբի դիրքորոշումը: Նշվում է, որ դրանքՇավոյի կողմից պահի ազդեցության տակարվածապակողմնորոշող հայտարարություններ են:

«Որպեսզի պարզ լինի, նշենք, որ խմբի բոլոր անդամները` Սերժը, Ջոնը, Շավոն և Դարոնը, կմասնակցեն արդեն պլանավորված համերգային շրջագայության բոլոր օրերին: Թեև մենք համաձայնության չենք եկելնոր ալբոմի ժամանակացույցի շուրջ, սակայն բոլորս հավատում ենք, որ չորսիս մասնակցությունը ամենաճիշտը կլինի մեր խմբի և մեր երկրպագուների համար»,- ասվում է System of a Down-ի հայտարարությունում:

Օդաջյանն իր հայտարարությունում մասնավորապես նշել էր.«Եսհստակ կասեմ. մենք` ես, Ջոնը կամ Դարոնը չենք, որչենք ցանկանում նոր ալբոմ թողարկել, այլ Սերժը, ուստի խնդրում ենք դադարեք հետապնդել մեզ: Մենք պարզապես սպասում ենք Սերժին: Հիմա նա կարող է ատել ինձ ճշմարտությունը բացահայտելու համար, բայց ես ստիպված էի: Մենք փորձում ենք նոր ալբոմ թողարկել, բայց այն չի համապատասխանում Սերժի կանոններին»:Խմբիբաս կիթառահարը նաև հայտնել էր, որ պատրաստ է ալբոմը թողարկել առանց Սերժ Թանգյանի: Ըստ Օդաջյանի` խումբը ցանկանում է նոր ալբոմ թողարկել և կրկին համերգներով հանդես գալ, սակայն դեռ չի ստացել Սերժ Թանգյանի պատասխանը:Նա խնդրել է երկրպագուներին իրենց կարծիքը հայտնել խնդրի վերաբերյալ և նշել` ինչպես են տեսնում խմբի հետագա գործունեությունը` նոր մենակատարով, առանց մենակատարի, թե System of a Down-ըառհասարակ չպետք է գործի առանց Սերժ Թանգյանի:

Հայտարարությունը մեծ սենսացիա էր առաջացրել լրատվամիջոցների և երկրպագուների շրջանում, որոնք նոր երգեր և համերգային շրջագայություններ են պահանջում խմբից: Ֆեյսբուքում խմբի երկրպագուների«SOAD» խումբն անմիջապես արձագանքել էր հայտարարությանը և ռոք խումբը վերջնական պառակտումից փրկելու նպատակով հորդորել Սերժ Թանգյանին հարթել տարաձայնությունները խմբի մյուս անդամների հետ: «Մենք ցանկանում ենք քո կատարումը լսել նոր ալբոմում, բայց մենք ստիված ենք եղել սպասել7 տարի»,- նշել էին երկրպագուները:

System Of A Down խումբն իր առաջին քայլերը դեպի երաժշտական աշխարհ կատարել է 1993 թվականին:Խումբը ներկայացնում են Սերժ Թանգյանը` վոկալ և ստեղնաշարային գործիքներ, Ջոն Դոկմայանը` հարվածային գործիքներ, Դարոն Մալաքյանը` կիթառ և վոկալ, ևՇավո Օդաջյանը` բաս կիթառ:Բոլոր անդամները հայ են:

Խումբը բազմաթիվ մրցույթներում դարձել է մրցանակակիր, իսկ 2006 թվականին «System Of A Down»-ը ճանաչվել է լավագույն ռոք խումբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում