ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Billboard» հանդեսի վարկածով՝ «Տարվա երգիչ» պարգեւը բաժին Է հասել կանադացի փոպ-երգիչ Ջասթին Բիբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են պարգեւների հանձնման արարողության ժամանակ, որը տեղի Է ունեցել մայիսի 19-ի երեկոյան Լաս Վեգասում: Այն հեռարձակվել Է ABC հեռուստաալիքի ուղիղ եթերով: Այս անվանակարգում դեռահասների կուռքի հետ մրցակցում Էին Դրեյքը, Flo Rida-ն եւ Բրունո Մարսը:
2012 թվականի արդյունքներով՝ «Տարվա արտիստ» պատվավոր տիտղոսը շնորհվել 23-ամյա քանտրի-երգչուհի Թեյլոր Սվիֆտին: Այս անվանակարգում նշված են եղել նաեւ Ջասթին Բիբերը, Maroon 5-ը, Ռիանան եւ անգլո-իռլանդական բոյ-բենդ One Direction-ը: Սվիֆթը դարձել Է այս տարվա արարողության հաղթահերոսը: Նա Լաս Վեգասից տանում Է վեց ոսկե արձանիկ: Նրա Red ալբոմը գլխավորել Է «Billboardե-ի Թոփ-200-ը: 2013 թվականի հունվարի տվյալներով՝ այն աշխարհում տարածվել Է 5,4 միլիոն օրինակ տպաքանակով: