«Եվրատեսիլ 2013» մրցույթում հաղթեց Դանիան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013»-ի եզրափակիչ փուլում առաջին տեղը զբաղեցրեց Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դե Ֆորեստը` Only Teardrops երգով: Դանիայի ներկայացուցիչը հավաքեց 281 միավոր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Շվեդիայի Մալմյո քաղաքի «ՄալմյոԱրենա» համերգասրահում անցկացվող երգի մրցույթի լավագույն հնգյակում հայտնվեցին Ադրբեջանը, Ուկրաինան, Նորվեգիան եւ Ռուսաստանը:

«Եվրատեսիլ 2013»-ի եզրափակիչ փուլում Հայաստանի պատվիրակ «Դորիանս» ռոք խմբին չհաջողվեց հայտնվել լավագույն տասնյակում:

«Դորիանս»-ի Lonely planet երգի երաժշտության հեղինակն էր անգլիականBlack Sabbath աշխարհահռչակ ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին, խոսքերինը` Վարդան Զադոյանը:

Մի շարք լրատվամիջոցներ եւ ոլորտի ներկայացուցիչներ սոցիալական ցանցերում ծավալված քննարկումներում եւ հեռուստատեսային հաղորդումներում միաձայն նշում էին, որ «Դորիանս»-ը բարձր մակարդակով ներկայացավ եվրատեսիլյան բեմում :

58-րդ «Եվրատեսիլ»-ին մասնակցում էր 39 երկիր, որոնցից միայն 26-ն էր եզրափակչում պայաքարում հաղթանակի համար: Եզրափակչում հայտնված երկրներին էին Ֆրանսիան, Լիտվամ, Մոլդովան, Ֆինլանդիան, Իսպանիան, Բելգիան, Էստոնիան, Բելառուսը, Մալթան, Ռուսաստանը, Գերմանիան, Հայաստանը, Նիդերլանդները, Ռումինիան, Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Հունգարիան, Դանիան, Իսլանդիան, Ադրբեջանը, Հունաստանը, Ուկրաինան, Իտալիան, Նորվեգիան, Վրաստանը եւ Իռլանդիան:

«Մենք մեկ ենք» ( We are one) կարգախոսի ներքոընթացող միջազգային մրցույթը անցկացվեց մայիսի 14-18-ը:

Եվրոպական հեռարփակողների միությունը (EBU) «Եվրատեսիլ 2013» մրցույթի անցկացման համար տրամադրել Է 15 միլիոն եվրո, մինչդեռ Բաքվում անցյալ տարվա «Եվրատեսիլը» կազմակերպության վրա նստել Էր 25 միլիոն եվրո: Ծախսերը նվազագույնի հասցնելու ուղեգիծը, սակայն, ոչ մի կերպ չէր անդրադարձել քաղաքի արտաքին տեսքի վրա: Մալմյոյի փողոցները զարդարված են «Եվրատեսիլ-2013»-ի խորհրդանիշերով. ցուցափեղկերին, ցուցանակներին եւ նույնիսկ հուշարձաններին «ճախրում են» մրցույթի այս տարվա խորհրդանիշ գույնզգույն թիթեռնիկները. քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն էր դարձել Կառլ X Գուստավի արձանը, որի վրա նստած են տասնյակ թիթեռնիկներ:

Մրցույթը ուղղիղ հեռարձակմամբ դիտելու հնարավորություն են ունեցել աշխարհի 43 երկրներում, անգամ` Ավստլայիայում:

Առաջին անգամ Հայաստանում մրցույթը հասանելի էր ունկնդրին Հանրային ռադիոյի եթերում արբանյակով եւ ուղղիղ հեռարձակմամբ:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ