Շոու բիզնես

Սերժ Թանգյանը շնորհավորել է «Դորիանս»-ին եւ Թոնի Այոմիին

2 րոպեի ընթերցում

Սերժ Թանգյանը շնորհավորել է «Դորիանս»-ին եւ Թոնի Այոմիին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:System of a Down մեթալ-ռոք խմբի նախկին մենակատար,ամերիկահայ երգահան, հասարակական ակտիվիստՍերժ Թանգյանը շնորհավորել է«Դորիանս»-ին «Եվրատեսիլ 2013» եզրափակիչ փուլ անցնելու կապակցությամբ:«Շնորհավորում եմ«Դորիանս»-ինև Թոնի Այոմիին:«Դորիանս»-ն այն խումբն է, որ մի քանի տարի առաջ բացահայտվեց մեզ համար ԹՈՒՄՈ տեխնոլոգիաների կենտրոնի բացման արարողության ժամանակ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ամերիկահայռոք երաժիշտը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Եվրատեսիլ 2013» եզրափակիչ համերգը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 18-ին:«Դորիանս»-ը հանդես կգա12-րդ համարի ներքո` Lonely planet երգով:

Խմբի երգի համահեղինակն է անգլիականBlack Sabbath աշխարհահռչակ ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին, ով կոչ է արել իր երկրպագուներին քվեարկել «Դորիանս»-իօգտին:

Մայիսի 16-ին տեղի ունեցած երկրրոդ կիսաեզրափակիչ համերգում ժյուրիի եւ հեռուստադիտողների 50/50 հարաբերակցությամբքվեարկության արդյունքում «Դորիանս»-ն անցավ մրցույթի եզրափակիչ փուլ: Երկու կիսաեզրափակիչների արդյունքում եզրափակիչ անցած երկրների թվում են Հունգարիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան, Նորվեգիան, Իսլանդիան, Իսրայելը, Ֆինլանդիան, Մալթան, Մոլդովան, Լիտվան, Իռլանդիան, Էստոնիան, Բելառուսը, Դանիան, Ռուսաստանը, Բելգիան, Ուկրաինան եւ Նիդեռլանդները:

«Մեծ հնգյակի» երկրները՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Իսպանիան որպես մրցույթի համահիմնադիր երկրներ, ինչպես նաեւ այս տարի մրցույթն հյուրընկալող Շվեդիան, համաձայն մրցույթի կանոնադրութան, եզրափակչում հանդես կգան առանց նախնական ընտրություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում