Շոու բիզնես

«Դորիանս»-ը «Եվրատեսիլ 2013»-ի եզրափակչում կներկայանա 12-րդ համարի ներքո

3 րոպեի ընթերցում

«Դորիանս»-ը «Եվրատեսիլ 2013»-ի եզրափակչում կներկայանա 12-րդ համարի ներքո

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013» եզրափակիչ փուլում Հայաստանի պատվիրակ «Դորիանս» ռոք խումբը կներկայանա 12-րդ համարի ներքո: Եզրափակիչ համերգը տեղի կունենա Շվեդիայի Մալմյոյում մայիսի 18-ին:Մալմյոից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Դորիանս»-ի մամուլի քարտողար Դինա Հովհաննիսյանը նշեց, որ պատվիրակության եւ խմբի անդամները շատ բարձր տրամադրություն ունեն:«Շնորհակալ ենք բոլոր քվեարկողներին, եւ իհարկե Թոնի Այոմիին»,- ասաց Հովհաննիսյանը:

Մայիսի 16-ին տեղի ունեցած երկրրոդ կիսաեզրափակիչ համերգում ժյուրիի եւ հեռուստադիտողների 50/50 հարաբերակցությամբքվեարկության արդյունքում «Դորիանս»-ն անցավ մրցույթի եզրափակիչ փուլ: Երկու կիսաեզրափակիչների արդյունքում եզրափակիչ անցած երկրների թվում են Հունգարիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան, Նորվեգիան, Իսլանդիան, Իսրայելը, Ֆինլանդիան, Մալթան, Մոլդովան, Լիտվան, Իռլանդիան, Էստոնիան, Բելառուսը, Դանիան, Ռուսաստանը, Բելգիան, Ուկրաինան եւ Նիդեռլանդները:

«Մեծ հնգյակի» երկրները՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Իսպանիան որպես մրցույթի համահիմնադիր երկրներ, ինչպես նաեւ այս տարի մրցույթն հյուրընկալող Շվեդիան, համաձայն մրցույթի կանոնադրութան, եզրափակչում հանդես կգան առանց նախնական ընտրություն:

Եթե նախորդ տարիներին մասնակից երկրների հերթականությունը որոշվում էր վիճակահանությամբ, ապա այս տարի կանոնները փոփոխվել են եւ մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունն է բաշխել երկրների հաջորդականությունը:

  1. Ֆրանսիա
  2. Լիտվա
  3. Մոլդովա
  4. Ֆինլանդիա
  5. Իսպանիա
  6. Բելգիա
  7. Էստոնիա
  8. Բելառուս
  9. Մալթա
  10. Ռուսաստան
  11. Գերմանիա
  12. Հայաստան
  13. Նիդերլանդներ
  14. Ռումինիա
  15. Մեծ Բրիտանիա
  16. Շվեդիա
  17. Հունգարիա
  18. Դանիա
  19. Իսլանդիա
  20. Ադրբեջան
  21. Հունաստան
  22. Ուկրաինա
  23. Իտալիա
  24. Նորվեգիա
  25. Վրաստան
  26. Իռլանդիա

«Դորիանս»-ը բեմում ներկայացավ մինիմալիստական ոճով` առանց դեկորների կամ բեմականացման: Խմբի հինգ անդամները բեմում ներկայացան ջինսե հագուստով, որոնց ոճաբանն է Արմեն Գալյանը:

«Մենք մեկ ենք» ( We are one) կարգախոսի ներքոընթացող միջազգային մրցույթում «Դորիանս»-ի Lonely planet երգի համահեղինակն է անգլիականBlack Sabbath աշխարհահռչակ ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին, ով կոչ է արել իր երկրպագուներին քվեարկել «Դորիանս»-իօգտին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում