Շոու բիզնես

«Դորիանս»-ը «Եվրատեսիլ 2013»-ի եզրափակչում է

3 րոպեի ընթերցում

«Դորիանս»-ը «Եվրատեսիլ 2013»-ի եզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խումբը ժյուրիի եւ հեռուստադիտողների 50/50 հարաբերակցությամբ քվեարկության արդյունքում անցավ մրցույթի եզրափակիչ փուլ: Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 16-ին 11-րդ համարի ներքո Lonely planet երգով հանդես եկած հայաստանյան խումբը ներկայացավ երկրորդ կիսաեզրափակչում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` բացի Հայաստանից երկրորդ կիսեազրափակիչ փուլում 17 երկրներից եզրափակիչ անցած 10-ը երկրների թվում են Հունգարիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան, Նորվեգիան, Իսլանդիան, Ֆինլանդիան, Մալթան եւ Հունաստանը:

«Եվրատեսիլ 2013» մայիսի 14-ին տեղի ունեցած առաջին կիսաեզրափակիչ փուլին մասնակցող 16 երկրներից 10-ը`Մոլդովան, Լիտվան, Իռլանդիան, Էստոնիան, Բելառուսը, Դանիան, Ռուսաստանը, Բելգիան, Ուկրաինան եւ Նիդեռլանդները, անցել են եզրափակիչ:

Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Իսպանիան որպես մրցույթի համահիմնադիր երկրներ, ինչպես նաեւ այս տարի մրցույթն հյուրընկալող Շվեդիան համաձայն մրցույթի կանոնադրութան, եզրափակչում հանդես կգան առանց նախնական ընտրությaն:

«Դորիանս»-ը բեմում ներկայացավ «մինիմալիստական» ոճով, առանց դեկորների կամ բեմականացման: Խմբի հինգ անդամները բեմում ներկայացան ջինսե հագուստով, որոնց ոճաբանն է Արմեն Գալյանը:

Խմբի Lonely planet երգի համահեղինակն է անգլիականBlack Sabbath աշխարհահռչակ ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին, ով կոչ է արել իր երկրպագուներին քվեարկել «Դորիանս»-իօգտին:

«Դորիանս»-ի ելույթին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ամիջապես հաջորդեցին բուռն քննարկումները: Հանրության մեծ մասը իր գոհունակությունն էր հայտնում խմբի մենակատար Գոռ Սուջյանից` ընդգծելով, որ խմբին հաջողվեց կիսաեզրափակչում տպավորիչ ելույթ ունենալ:

58-րդ «Եվրատեսիլ»-ին այս տարի մասնակցում են 39 երկրներից ժամանած արտիստներ: Իրադարձությունը լուսաբանելու համար հավատարմագրված Է շուրջ մեկուկես հազար լրագրող, ակնկալվում Է մինչեւ 100 հազար հյուրի ներկայություն:«Մենք մեկ ենք» ( We are one) կարգախոսի ներքոընթացող միջազգային մրցույթի եզրափակիչ փուլըտեղի կունենա մայիսի 18-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում