Շոու բիզնես

Մալմյոյի փողոցներում «Դորիանսն» իր խանդավառությամբ վարակել է քաղաքի բնակիչներին ու հյուրերին

2 րոպեի ընթերցում

Մալմյոյի փողոցներում «Դորիանսն» իր խանդավառությամբ վարակել է քաղաքի բնակիչներին ու հյուրերին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող«Դորիանս» ռոք խումբն ակնհայտորեն վայելում է Մալմյոյի հյուրընկալությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցույթի պաշտոնական Eurovision.com կայքը տեսանյութ է տարածել` ներկայացնելով, թե ինչպես են ռոք խմբի անդամները անցկացնում իրենց ժամանցը Շվեդիայի Մալմյո քաղաքում:

«Դորիանս» խմբի երաժիշտները, բաց չթողնելով պայծառ և արևոտ օրը վայելելու հնարավորությունը, վերցրել են իրենց երաժշտական գործիքները և դուրս եկել զբոսնելու «Եվրատեսիլյան ավանում»: Տեսանյութում երևում է` ինչպես են նրանք նվագում և երգում քաղաքի փողոցներում` զբոսանքը վերածելով իսկական ուրախության: Երաժիշտների խմբին շուտով միանում են նաև պատահական անցորդներ:«Դորիանս»-ը նաև ողջույններ է ուղարկել Թոնի Այոմիին, ովմի փոքր վատառողջ է` նրանմաղթելով շուտափույթ ապաքինում:

«Դորիանս»-ի կիթառահար Գագասն ի լուր ողջ Մալմյոյի հայտարարեց իբր ամուսնացել է «Ամուսնացիր ինձ հետ» երգի կատարող ֆինն Քրիստա Զիգֆրիդի հետ: Մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն էլ կատակով ավելացրեց, թե նա «մեր հարսն է ու պատրաստվում ենք նրան Հայաստան տանել»:

Այսօր երեկոյան Մալմյո քաղաքում տեղի կունենա «Եվրատեսիլ - 2013»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, կընտրվի եզրափակչի մասնակից երկրորդ եւ վերջին տասնյակը: Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խումբը բեմ դուրս կգա 11-րդը եւ կկատարի«Lonely Planet» երգը:Երաժշտության հեղինակն է Black Sabath ռոք խմբի լեգենդար կիթառահար Թոնի Այոմին:

Եզրափակիչ անցնելու համար, Հայաստանից բացի պայքարելու է եւս 16 երկիր` Հունաստանը, Իսրայելը, Բուլղարիան, Մալթան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Հունգարիան, Ռումինիան, Մակեդոնիան, Նորվերգիան, Ալբանիան, Շվեյցարիան, Սան Մարինոն, Լատվիան, ինչպես նաեւ Հայաստանի հարեւաններ Վրաստանը եւ Ադրբեջանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում