Շոու բիզնես

«Եվրատեսիլ 2013»-ի կիսաեզրափակչին «Դորիանս»-ը կմասնակցի շատ բարձր տրամադրությամբ

3 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ 2013»-ի կիսաեզրափակչին «Դորիանս»-ը կմասնակցի շատ բարձր տրամադրությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խումբն իր Lonely planet երգով ելույթ կունենա մայիսի 16-ին երկրորդ կիսաեզփափակչում` 11-րդ համարի ներքո: Մալմյոյից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը պատմեց, որ մայիսի 15-ին տեղի է ունեցել գլխավոր փորձը, որի ավարտին ժյուրին քվեարկել է: Եզրափակիչ անցած երկրները որոշվում են ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ:

«Բոլորիս, այդ թվում` տղաների տրամադրությունը շատ բարձր է: Հույս ունենք, որ մենք էլ կլինենք եզրափակիչ անցած երկրների շարքում: Պետք է նշեմ նաեւ, որՀայաստանը մի շարք զարգացած երկների նման մասնակցում է այս հեղինակավոր մրցույթին առաջին հերթին ոչ թե հաղթելու, այլ` միջազգային հարթակում լավագույնս ներկայանելու համար»,- նշեց Գասպարյանը:

«Եվրատեսիլ 2013»-ի հայաստանյան պատվիրակության եւ «Դորիանս» խմբի անդամները հանդիպել են Մալմյոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ արժանացել ջերմ ընդունելության:

«Մենք այստեղ արդեն ունենք ընկերներ, ովքեր օգնում են մեզ յուրաքանչյուր հարցում»,- ասաց պատվիրակության ղեկավարը:

«Դորիանս»-ը բեմում կներկայանաջինսեհագուստով, ոճաբանն է Արմեն Գալյանը:

Խմբի Lonely planet երգի համահեղինակն է անգլիականBlack Sabbath աշխարհահռչակ ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին, ով կոչ է արել իր երկրպագուներին քվեարկել «Դորիանս»-իօգտին:

Պատվիրակությունը հանդիպել է նաեւ Դանիայի հայ համայնքի եւ Դանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչյա Աղաջանյանի հետ, ով աջակցել էր նաեւ «Դորիանս»-ի մայիսի 10-ին կոպենհագենյան համերգի կազմակերպմանը:

«Եվրատեսիլ 2013» մայիսի 14-ին տեղի ունեցած առաջին կիսաեզրափակիչ փուլին մասնակցող 16 երկրներից 10-ը`Մոլդովան, Լիտվան, Իռլանդիան, Էստոնիան, Բելառուսը, Դանիան, Ռուսաստանը, Բելգիան, Ուկրաինան եւ Նիդեռլանդները, անցել են եզրափակիչ:

Այսօր երեկոյան երկրորդ կիսաեզփարակչում ելույթ են ունենալու 17 երկրների ներկայացուցիչներ: Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Իսպանիան, որպես մրցույթի համահիմնադիր երկրներ, ինչպես նաեւ այս տարի մրցույթը հյուրընկալող երկիր Շվեդիան մայիսի 18-ին, համաձայն մրցույթի կանոնադրության, եզրափակչում հանդես կգան առանց նախնական ընտրության:

«Մենք մեկ ենք» ( We are one) կարգախոսի ներքոընթացող միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը ուղիղ եթերում կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ` ժամը 22:15-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում