System of a Down-ի երկրպագուները ցանկանում են խումբը տեսնել ամերիկյան Rock On The Range ռոք փառատոնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Օհայո նահանգի Columbus Aliveայլընտրանքային շաբաթաթերթը ներկայացրել է այն տասը ռոք խմբերի ցուցակը, որ երկրպագուները կցանկանային տեսնելամերիկյանRock On The Range ռոք փառատոնի ժամանակ: Այդ ցուցակում ընդգրկվել են նաև աշխարհահռչակ System of a Down և Black Sabbathռոք խմբերը: «Արմենպրեսը»-ի հաղորդմամբ`System of a Down-ի մասին թերթը նշել է, որ երկրպագուները կցանկանային տեսնել այդ ինքնատիպխմբի ելույթը Օհայո նահանգիColumbus Crewմարզահամալիրում կայանլիք փառատոնի ժամանակ: Նշվում է, որ թեև վերջին շրջանում ռոք խումբը միասնաբար հանդես չի եկել, սակայն պատրաստվում են այս ամռանը Լոս Անջելեսում միասին համերգ ունենալ:

Rock On The Range ռոք փառատոննայս տարի կտևի երեք օր` մայիսի 17-19-ը:Ամենամյա ռոք փառատոնին ելույթ են ունենում հիմնականում մեծ ճանաչում վայելող խմբերը, իսկ արդեն դասական համարվող ռոք խմբերը սովորաբար դառնում են շոուի գլխավոր մասնակիցները:2013 թվականի փառատոնում ելույթ ունեցող ռոք խմբերի ցուցակում ընդգրված ենSoundgarden, Alice In Chains, Smashing Pumpkins, Korn, Bush, Stone Sour, ThreeDays Grace, Papa Roach, Cheap Trick, Bullet For My Valentine, Volbeat, Lamb Of God, Skillet, Device (Դեյվիդ Դրայմանի ընկերակցությամբ), Heaven's Basement, American Fangs, Love And Death, GeminiSyndrome և հայտնի այլխմբեր:

Փառատոնն ավանդաբար անց է կացվում Օհայո նահանգիColumbus Crew և Կանադայի Վիննիփեգ քաղաքիCanad Innsմարզահամալիրներում:

Հայերեն English

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ