Մշակույթ

Ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհի» բալետը

1 րոպեի ընթերցում

Ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհի» բալետը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբըմայիսի 17-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայանալիքհամերգին կկատարի հատվածներ Տիգրան Մանսուրյանի հեղինակած «Ձյունե թագուհի» բալետից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից, համերգային ծրագրում ընդգրկվել են նաեւ Գերշվինի «Ամերիկացին Փարիզում», Ջիվան Տեր-Թադեւոսյանի «Սիմֆոնիա թիվ 5» եւ Ալֆրեդ Շնիտկեի «Դաշնամուրի կոնցերտ» ստեղծագործությունները:

Որպես մենակատար հանդես կգա դաշնակահար Հայկ Մելիքյանը:Համերգը կղեկավարի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում