Իրավունք

Քրեական գործ է հարուցվել այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ

1 րոպեի ընթերցում

Քրեական գործ է հարուցվել այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության առընթեր ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 03/19 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, թիվ 03/19 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարի կողմից ստացված հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ թվով 4 անձինք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բնակիչներչլինելով և նշված ընտրատեղամասում քվեարկելու իրավունք չունենալով, փորձել են քվեարկել այդ ընտրատեղամասում:

Նյութերի նախապատրաստման օրինականության նկատմամբ հսկողություն իրականցնող դատախազի հանձնարարությամբ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Կատարվում է նախաքննություն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում