Ֆուտբոլ

Մադրիդի «Ռեալ»-ը Ուեյն Ռունիի համար պատրաստ է վճարել 40 միլիոն եվրո

1 րոպեի ընթերցում

Մադրիդի «Ռեալ»-ը Ուեյն Ռունիի համար պատրաստ է վճարել 40 միլիոն եվրո

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Ռեալ» ֆուտբոլային ակումբը մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիին 40 միլիոն եվրոյով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին հաղորդել է Mundo Deportivo-ն: Չհաստատված տվյալներով` Ռունիի հնարավոր տեղափոխությունը Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսի եւ Մանչեսթերի գործադիր տնօրեն Դեւիդ Գիլլի բանակցությունների հիմնական թեման է: Անգլիական ակումբը լքելու` Ռունիի մտադրության մասին խոսակցությունները սկիզբ առան, երբ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարեց Մանչեսթերի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում