Մշակույթ

«Թատրոն X»-ին հաջողվեց թատերարվեստում ապահովել հանդուրժողականության մթնոլորտ. Արա Խզմալյան

4 րոպեի ընթերցում

«Թատրոն X»-ին հաջողվեց թատերարվեստում ապահովել  հանդուրժողականության մթնոլորտ.  Արա Խզմալյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թատրոն-X» հանրապետական փառատոնը 2014 թվականին կպահպանի սոցիալական տարբերխավերին ընդգրկելու միտումը: «Թատրոն-X» հանրապետական 6-րդ փառատոնը, որն այս տարի անցկացվել է ապրիլի 10-ից մայիսի 2-ը եւ նպաստել է թատերական բնագավառում հրապարակային խոսքի եւ հանդուրժողական մթնոլորտի ձեւավորմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 13-ին հրավիրված ասուլիսում փառատոնի նախագահ Արա Խզմալյանը, ամփոփելով փառատոնը, նշեց, որ փառատոնին հաջողվել է թատերական աշխարհին հաղորդել առողջ լիցքեր:

«Իմ կարծիքով հասանք նրան, ինչին ծգտում էինք նախորդ վեց տարիների ընթացքում, հաջողվեց ապահովել: «Դա հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորումն է` հրապարակային խոսքից իջնելով բնական վիճակի: Հնչած մասնագիտական կարծիքը կոռեկտության եւ պատշաճության սահմաններում է եղել»,- ասաց Խզմալյանը:

Փառատոնի նախագահի գնահատմամբ` կարեւոր է այն, որ փառատոնը ներգրավում է նաեւ մարզային թատրոններին:«Շատերը չգիտեն, որ, օրինակ, Հրազդանում կա քաղաքային թատրոն, որն ունի ինքնատիպ բեմական մտածողություն»,- նկատեց բանախոսը:

Նա նշեց, որ փառատոնի այս տարվա նորամուծություններից էր նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ներգրավումը քննարկումներում:

«Փառատոնը ներկայացնում է մշակությաին կյանքը կարգավորելու բազմաթիվ մտքեր, կազմակերպում քննարկումներ եւ ապահովուն քաղաքացիական միջավայր»,- ասաց Խզմալյանը` հավելելով, որ քննարկումների ձեւաչափը ոչ ֆորմալ կրթության գործառույթ են ապահովում երիտասարդների համար:Փառատոնը ցույց տվեց, որ թատերական կյանքում առկա է մասնագիտական կրթություն ստացած դերասանների եւ բեմադրիչների լուրջ պակաս:

«21-րդ դերասանը չի կարող զուրկ լինեն ինտելեկտից, քանի որ առանց դրա նա չի կարող հետաքրքր լինել»,- ավելացրեց Խզմալյանը:

Փառատոնի շրջանակում եղել են դեպքեր, երբ ներկայացումը որպես այդպիսին գեղագիտական մեծ արժեք չի ներկայացրել, սակայն ավելի մեծ հասարակական իմաստ է ստացել հենց քննարկումների ընթացքում, ինչն էլ հենց կարեւորում են միջոցառման կազմակերպիչները:

«Թատրոն-X» հանրապետական 6-րդ փառատոննանցկացվել է «Բանավեճի փառատոն, մշակութային միասնություն» կարգախոսի ներքո:Այս տարի փառատոնին մասնակցել են հայաստանյան պետական եւ մասնավոր17 թատրոններ եւ թատերախմբեր:«Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնին՝ մարզային այցերի ու դիտումների շրջանակում կազմակերպվել են վարպետության դասեր‚ դասախոսություններ‚ գրքերի շնորհանդեսներ։ Ընդունված ձեւաչափի համաձայն յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի են ունեցել հրապարակային քննարկումներ, որի նպատակն էր ներկայացնել նախորդ տարվա բեմադրական եւ դրամատուրգիական ձեռքբերումները‚ ձեւավորել միասնական մշակութային դաշտ մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ, ինչպես նաեւ ապահովել մասնագիտական կարծիքի արտահայտման ասպարեզ:

Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում