ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱնգլիականBlack Sabbath աշխարհահռչակ ռոք խմբ կիթառահար,«Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը ներկայացնող «Դորիանս»խմբի Lonley Planet երգի համահեղինակԹոնի Այոմինկոչ է արել իր երկրպագուներին քվեարկել «Դորիանս»-իօգտին: Ինչպեստեղեկացնում Է«Արմենպրես»-ը` Youtube-ում տարածվել է տեսանյութ, ուր լեգենդար ռոք-երաժիշտը կոչ է անում իր երկրպագուներին«Եվրատեսիլ 2013» մրցույթում քվեարկել իր համահեղինակած երգի օգտին:
Շվեդիայի Մալմյո քաղաքի օպերային թատրոնի շենքում մայիսի 12-ին պաշտոնապես բացվել Է «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթը:Մալմյոյում է գտնվում «Դորիանս» հայկական ռոք խումբը և հայաստանյան պատվիրակությունը: Խումբը ակտիվ հարցազրույցներ է տալիս: Վերջերս «Դորիանս»-ըհարցազրույց է տվելմրցույթի հիմնական լուսաբանող Esctodayկայքին` իր տպավորություններով կիսվելով փորձերի, մյուս երկրների պատվիրակությունների հետ ունեցած հանդիպումների ևկոպենհագենյան համերգի մասին: «Մենք ակնկալում էինք , որ հայերի կողմից լավ ընդունելության կարժանանք, սակայն օտարերկրացիների նման ջերմ ընդունելությունն իսկապես մեծ անակնկալ էր մեր համար»,-մայիսի10-ինԿոպենհագենում տեղի ունեցած համերգի մասին նշել է «Դորիանս»-ի վոկալիստ Գոռ Սուջյանը:Նշենք, որ համերգի հենց սկզբից խումբն իրեն այնքան լավ էր դրսեւորել, որ համերգի առաջին հատվածի ավարտից հետո ներկաները տղաներին ետնաբեմ էին ճանապարհել«We want more»կոչերով:
Անդրադառնալով կայքի այն հարցին, թե արդյոք Թոմի Այոմին ներկա կլինիմրցույթի համերգներին` Հանրային հեռուստաընկերության Եվրատեսիլ նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը նշել է, որ իրենք նման տեղեկություն չունեն, և դա անակնկալ կլինիլեգենդար երաշժտի կոմից:
Ներկայիս` 58-րդ «Եվրատեսիլին» մասնակցում են 39 երկրներից ժամանած արտիստներ: Նրանք բոլորը մայիսի 12-ին հանդիպել են մրցույթի պաշտոնական բացման առթիվ Մալմյոյի «Եվրաակումբում» կայացած հանդիսավոր ընդունելության ժամանակ: Իրադարձությունը լուսաբանելու համար հավատարմագրված Է շուրջ մեկուկես հազար լրագրող, իսկ ընդամենն սպասվում Է մինչեւ 100 հազար հյուր: Մրցույթի երկու կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 14-ին եւ եւ 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին: