Շվեդիայի Մալմյո քաղաքում պաշտոնապես բացվել է «Եվրատեսիլ-2013» մրցույթը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Մալմյո քաղաքի օպերային թատրոնի շենքում մայիսի 12-ին պաշտոնապես բացվել Է «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթը: Լուսանկարչական խցիկների փայլատակումների ներքո 39 երկրների մասնակիցները 70-մետրանոց կարմիր ուղեգորգով անցել են հինավուրց շենք, որտեղ նրանց դիմավորել են Մալմյո քաղաքի եւ Շվեդիայի Սկոնեի հարավային մարզի իշխանությունների, Եվրոպայի հեռարձակողների միության (ԵՀՄ) եւ Շվեդիայի ՍՎՏ ազգային հեռուստատեսության ներկայացուցիչները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Ներկայիս 58-րդ «Եվրատեսիլին» մասնակցում են 39 երկրներից ժամանած արտիստներ: Նրանք բոլորը մայիսի 12-ին հանդիպել են մրցույթի պաշտոնական բացման առթիվ Մալմյոյի «Եվրաակումբում» կայացած հանդիսավոր ընդունելության ժամանակ: Իրադարձությունը լուսաբանելու համար հավատարմագրված Է շուրջ մեկուկես հազար լրագրող, իսկ ընդամենն սպասվում Է մինչեւ 100 հազար հյուր: Մրցույթի երկու կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 14-ին եւ եւ 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին:

Հայաստանը կներկայանա 2-րդ կիսաեզրափակչում մայիսի 16-ին: «Դորիանս»-ը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթին` կատարելով Lonley planet երգը:

Lonley planet երգը հեղինակել է Black Sabbath անգլիական ռոք խմբի լեգենդար կիթառահարի Թոնի Այոմին: Խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է:

Մայիսի 5-ին խումբը հանրության դատին է ներկայացրել Lonley planet երգի ռեմիքս տարբերակը, որի հեղինակն է խմբի անդամ Արման Փահլեւանյանը:

Հայերեն English Русский

ՀՀ ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել է չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ

Վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով

Վենսը Կոնգրեսում դժվարին ընտրություններ է կանխատեսում հանրապետականների համար

Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին՝ ընդգծելով վերջինիս անձնական դերը Հայաստան-Վրաստան հարաբերությունների ամրապնդման գործում

Ազովի ծովում հունիսի 5-ին նավերի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ադրբեջանի ևս 2 քաղաքացի է մահացել

«Զուլալի»-ն՝ բեմում. Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունեցել Նարինե Աբգարյանի նովելի համանուն ներկայացման պրեմիերան

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են