Շոու բիզնես

«Դորիանս»-ի կոպենհագենյան համերգն ընդունվել է ջերմորեն

2 րոպեի ընթերցում

 «Դորիանս»-ի կոպենհագենյան համերգն ընդունվել է ջերմորեն

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2013»-ին ընդառաջ` Կոպենհագենի Amager Bio ակումբում մայիսի 10-ին կայացել է «Դորիանս» ռոք խմբի համերգը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին խմբի մամուլի ծառայությունից` համերգի առաջին մասում «Դորիանս»-ը ներկայացրել է հայտնի ու սիրված մի շարք երգեր: Համերգի առաջին մասը խումբը եզրափակել է «Ես կուլամ» երգով, որի ընթացքում տղաներին միացել է Բրյուսելից ժամանած թավջութակահար Արփենիկ Հակոբյանը:

Համերգի հենց սկզբից խումբն իրեն այնքան լավ է դրսեւորել, որ համերգի առաջին հատվածի ավարտից հետո ներկաները տղաներին ետնաբեմ էին ճանապարհում We want more կոչերով:

Այնուհետեւ բեմը փոխանցվել է համերգի հատուկ հյուրերին` Ֆինլանդիան «Եվրատեսիլ 2013»-ում ներկայացնող Կրիստա Սիեգֆրիդսին, Լատվիան ներկայացնող PeR խմբին, Վրաստանի ներկայացուցիչներ Նոդիին ու Սոֆիին, որոնք հաջորդաբար կատարել են իրենց եվրատեսիլյան երգերը:

Հատուկ հյուրերի ելույթներից հետո կրկին բեմ է բարձրացել «Դորիանս»-ն ու համերգի երկրորդ մասում եւս մի քանի ստեղծագործություն կատարելուց հետո ներկաների ուշադրությանն է ներկայացրել Lonely Planet երգը, որով էլ մայիսի 16-ին ռոք-խումբը մասնակցելու է «Եվրատեսիլ 2013»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում