Վահագն Հայրապետյանը եւ Դանիել Կրամերը հանդես կգան համատեղ համերգով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաշնակահար, «Կատուներ» հայկական էթնո-ջազ խմբի հիմնադիրՎահագն Հայրապետյանը եւ հանրահայտ ռուս ջազմեն Դանիել Կրամերը Երեւանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում մայիսի 12-ին հանդես կգան համատեղ համերգով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համերգի կազմակերպիչ «Թի Էմ պրոդաքշն» ընկերությունից` մայիսի 12-ին ակումբում տեղի կունենա նաեւ երաժիտների համատեղ ձայնասկավառակի շնորհանդեսը:

Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում համերգի ավարտից հետո նույն օրը` ժամը 22:00-ին, համերգային երեկո տեղի կունենա նաեւ Mezzo Classic house ակումբում:

Դանիել Կրամերը խորհրդային տարիներից հայտնի ջազային երաժիշտ է, կոմպոզիտոր եւ պրոդյուսեր, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ է:

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, «Կատուներ» հայկական էթնո-ջազ խմբի հիմնադիրՎահագն Հայրապետյանըհայկական ջազային երաժշտության ամենավառ ներկայացուցիչներից մեկն է, ով չի դադարում նոր «ջազային» գաղափարներ կյանքի կոչել:

Հայերեն English

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ