Շոու բիզնես

Ստեպի ՌԴ եւ Եվրոպայի առաջնություններում հայ պարողներն արժանացել են 8 ոսկե մեդալի

1 րոպեի ընթերցում

Ստեպի ՌԴ եւ Եվրոպայի առաջնություններում հայ պարողներն արժանացել են 8 ոսկե մեդալի

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մոսկվայի «Սոկոլնիկի» սրահում Համաշխարհային օլիմպիադայի շրջանակում զուգահեռաբար անցկացված ստեպի պարի` Ռուսաստանի Դաշնության և Եվրոպայի առաջնություններում հայ մասնակիցները մեդալներ են նվաճել: Ռուսաստանի առաջնության չորս ոսկե մեդալներին են արժանացել Սոնա Հովսեփյանի թոփ-շոուի սաները (սոլո` պատանի աղջիկների, սոլո` մեծահասակների և երկու խմբային): Բացի չորս ոսկե մեդալներից, Սոնա Հովսեփյանի սաներն արժանացել են ևս երեք արծաթե մեդալների և առաջնության Գրան-պրիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոնա հովսեփյանը, Եվրոպայի առաջնությանն արդյունքները նույնն են. չորս ոսկե մեդալներ նույն անվանակարգերում: «Մրցաշարն անցել է դժվար պայքարում: Մեր «Ռիթմի լիճը» պարային համարը զարմացրեց հանդիսատեսին և ժյուրիի անդամներին իր յուրօրինակությամբ և կրեատիվությամբ: Այն ներկայացվելու է նաև Օլիմպիադայի Գալա համերգին: Շատ հագեցած և դրական էմոցիաներով լի օր էր»,- ասում է Սոնա Հովսեփյանը:

Երկու առաջնություններն անցել են մեկ օրում, որոնց մասնակցել են 500 պարողներ եվրոպական երկրներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում