«Դորիանս»-ի Lonely planet տեսահոլովակն ունի Lip-dup տարբերակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խմբի Lonely planetերգի տեսահոլովակը ներկայացվել է հանրության դատին նաեւ Lip-dup (տվյալ տեսահոլովակի կրկնօրիանակն է, որտեղ մասնակիցների շուրթերի շարժումները սինքրոնացվում են երգի տեսքստի հետ այնպես, կարծես հենց իրենք են կատարում այն) տարբերակով: Մալմյոից«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի մամուլի քարտուղար Դինա Հովհաննիսյանը պատմեց, որ տեսահոլովակի այս տարբերակը նկարահանելու գաղափարը պատկանում է իրեն:

«Մտածում էի այն մասին, թե ինչ կարելի է անել ոգեւորելու եւ թե Եվրոպային ցույց տալու համար, որ հայերն աջակցում են «Դորիանս»-ին: Միանգամից մտածեցի, որ լավագույն տարբերակը Lip-dup-ն է»,- նշեց Հովհաննիսյանը, ում գաղափարը կյանքի է կոչել Lumen Cinematography ընկերությունը:

«Շատ շնորհակալ եմ թե տեսահոլովակի մասնակիցներին, թե նկարահանող անձնակազմին. աշխատել են անշահախնդիր, բացառապես իրենց կամքով եւ ամենակարեւորը ի սրտե»,- հավելեց մամուլի քարտուղարը` հավելելով, որ իր գնահատմամբ` արդյունքը բավական լավ է ստացվել:

«Դորիանս» ռոք խումբը մայիսի 10-ին Կոպենհագենի ամենամեծ Amgerbio համերգասրահում, մեծ համերգ կունենա, որին կմասնակցեն Ռուսաստանի, Ֆինլանդիայի, Վրաստանի եւ Լատվիայի ներկայացուցիչները:

Խմբի անդամները արդեն հասցրել են փորձ (sound-check)ունենալ Մալմյոյում: Փորձի ընթացքում տղաները կրել են նորաոճ ջինսե հագուստ:

«Դորիանս»-ը մայիսի 9-ին Շվեդիայից հատուկ վիդեուղերձ է հղել «Եվրատեսիլ 2013»-ի հանդիսատեսին:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA