Շոու բիզնես

Ավստրիացի երգիչ Մայք Մոսիսյանը Երեւանում հանդես կգա եզակի համերգով

1 րոպեի ընթերցում

Ավստրիացի երգիչ Մայք Մոսիսյանը Երեւանում հանդես կգա եզակի համերգով

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիացի երգիչ Մայք Մոսիսյանը եզակի մենահամերգով հանդես կգա Երեւանում մայիսի 10-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով armenianjazz.am կայքը, Մոսիսյանն առաջին անգամ երկու տարի առաջ է համերգ տվել Երեւանում Գաֆեսճյան արվեստի կենտրոնում:Այս անգամ` Մոսիսյանը ելույթ կունենա դաշնակահար Վահագն Հայրապետյանի քառյակի հետ (Արմեն Հուսնունց` սաքսոֆոն, Երվանդ Մարգարյան` տրուբա, Սիմոն Դոլմազյան` բաս, Գևորդ Չարչյան` հարվածային) «Մեցցո» երաժշտական ակումբում:

Մայք Մոսիսյանը ջազի դասական ստանդարտների եւ լատինամերիկյան երաժշտության լավագույն նմուշների մասնագետ է:Մայք Մոսիսյանի մեղեդային երգացանկը, թավշյա բարիտոնն ու էլեգանտ արտաքինն ունկնդրին մեծագույն հաճույք են պարգեւում, իսկ նրա ելույթները քաղաքի երաժշտական անցուդարձում նշանակալից իրադարձություն են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում