Կողոպտել են ԱՄՆ Օրինջ կոմսության հայկական եկեղեցին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք անհայտ անձ կողոպտել է Միացյալ Նահանգների Օրինջ կոմսության Քառասուն նահատակների հայկական եկեղեցին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելովCBS Los Angeles ռադիոհեռարձակողի կայքը, տարածքը վերահսկող Սանտա Անայի ոստիկանությունը փնտրում է երեք կասակածյալների:Ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն` կողոպտիչները կոտրել են եկեղեցու կողքի դուռը և գողացել մոտ 15 հազար ԱՄՆ դոլար պարունակող չհրկիզվող պահարանը:

Կասկածյալներին տեսել են Սեդան մակնիշի նոր մոդելի մեքենայով փախուստի դիմելիս: Նրանք երեսունից քառասուն տարեկան միջին տարիքի տղամարիկ են, երկուսը` սպիտակամորթ, երրորդը` հավանաբար լատինաամերիկացի է:

Սանտա Անայի հետախույզները ենթադրում են, որ կասկածյալները կարող են ներգրավված լինել տարածքում տեղի ունեցած ևս չորս կողոպուտների մեջ:

Հայերեն English Русский