Շոու բիզնես

Կոպենհագենում «Դորիանս»-ի համերգին կմասնակցեն Ֆինլանդիայի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Լատվիայի ներկայացուցիչները

1 րոպեի ընթերցում

Կոպենհագենում «Դորիանս»-ի  համերգին կմասնակցեն Ֆինլանդիայի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Լատվիայի ներկայացուցիչները

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013» միջազգային հեռուստատեսային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոսք խմբի` մայիսի 10-ին Կոպենհագենում կայանալիք համերգին կմասնակցեն Ֆինլանդիայի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Լատվիայի ներկայացուցիչները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ռուսաստանը մրցույթում կներկայացնի Դինա Գարիպովան, Լատվիան` Rep խումբը, Ֆինլանդիան` երգչուհի Կրիստա Սիեգֆրիդսը, Վրաստանը` Սոֆի եւ Նոդի դուետը:

«Եվրատեսիլ 2013» մրցույթը տեղի կունենա մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում: «Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո անցկացվող մրցույթին այս տարի կմասնակցի 39 երկիր: Հայաստանը կներկայանա 2-րդ կիսաեզրափակչում մայիսի 16-ին:«Դորիանս»-ը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթին Lonley planet երգով:

«Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խումը եւ հայաստանյան պատվիրակությունը մայիսի 7-ի վաղ առավոտյան մեկնել են երգի միջազգային մրցույթը հյուրընկալող երկիր` Շվեդիա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում