Քննարկվել են ՀՀ եւ ԱՄԷ վերահսկիչ պալատների համագործակցությանն առնչվող հարցեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ պալատի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամիմին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վերահսկիչ պալատի մամուլի ծառայությունից, Հայաստանի և ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք, մասնավորապես, առնչվել են հետագա համագործակցությանը, համատեղ վերահսկողությանը, փորձի փոխանակմանը:
Հայաստանի և ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ կառույցների միջև կապերն ավելի են ամրապնդվել վերջին երկու տարիների ընթացքում: Երկխոսության և համագործակցության զարգացման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2011 թվականին ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի` Աբու Դաբի կատարած պաշտոնական այցի ընթացքում:
ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ կառույցի պատվիրակությունը պաշտոնական այցով Երևան է ժամանել մայիսի 7-9 ը` ՀՀ ՎՊ նախագահի հրավերով: Պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: