Պատրաստվել է «Դորիանս»-ի Lonely planet երգի ռեմիքս տարբերակը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խմբի Lonelyplanet երգի ռեմիքս տարբերակն արդեն պատրաստ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով խմբի ֆեյսբուքյան պաշտոնական կայքը, երգի ռեմիքսի հեղինակը խմբի անդամ Արման Փահլեւանյանն է:
«Դորիանս» ռոք խումբը եւ հայաստանյան պատվիրակությունը մայիսի 7-ին կմեկնեն այս տարի մրցույթը հյուրընկալող երկիր` Շվեդիա: Մայիսի 10-ին խումբը հատուկ համերգ կտա Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում:
«Եվրատեսիլ 2013»-ը տեղի կունենա մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում: «Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո անցկացվող մրցույթին այս տարի կմասնակցի 39 երկիր: Հայաստանը կներկայանա 2-րդ կիսաեզրափակչում մայիսի 16-ին:«Դորիանս»-ը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթին` կատարելով Lonelyplanet երգը:
Lonelyplanet երգը հեղինակել է Black Sabbath անգլիական ռոք խմբի լեգենդար կիթառահար Թոնի Այոմին: Խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է: