Շոու բիզնես

PSY-ը Մոսկվայում ելույթ կունենա МУЗ-ТВ մրցանակաբաշխությանը

1 րոպեի ընթերցում

PSY-ը Մոսկվայում ելույթ կունենա МУЗ-ТВ մրցանակաբաշխությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հարավկորեացի երգիչPSY-ը ելույթ կունենաՄոսկվայում կայանալիք МУЗ-ТВ2013 մրցանակաբաշխությանը։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտարարել են երգչի ներկայացուցիչները՝ նշելով, որ նա կայցելի Մոսկվա իր շրջագայության շրջանակներում, որը նվիրված է լինելու երգչի նոր՝ «Ջենտլմեն» սինգլին։

Հեղինակի նոր երգը ներկայացվել է ապրիլի 13-ին՝ հաշված ժամերի ընթացքում հավաքելով ավելի քան 10 միլիոն դիտում։ Ավելի վաղPSY-ը դարձել էր Հարավային Կորեայի տուրիզմի ազգայինկենտրոնի անդամ և նկարահանվել էր վեց գովազդային հոլովակներում, որոնք նվիրված էին երկրում զբոսաշրջության ակտիվացմանը։ Հոլովակները կցուցադրվեն աշխարհի 70 երկրներում։

МУЗ-ТВ մրցանակաբաշխությունն անցկացվում է յուրաքանչյուր տարի Մոսկվայում։ Այս տարի մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 7-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում