«Եվրատեսիլ 2013»-ում «Դորիանս»-ը կներկայանա մինիմալիստական ոճով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնող «Դորիանս» ռոք խումբը եւ հայաստանյան պատվիրակությունը մայիսի 7-ին կմեկնեն այս տարի մրցույթը հյուրընկալող երկիր` Շվեդիա: Մայիսի 10-ին հատուկ համերգ կտա Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 3-ին հրավիրված ասուլիսում խմբի պրոդյուսեր Արա Թադեւոսյանը նշեց, որ Կոպենհագենի ամենամեծAmgerbioհամերգասրահում համերգ տալու նախաձեռնությունը պատկանում է ԴանիայումՀայաստանի Հանրապետության դեսպանատանը եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

«Կարծում ենք, որ համերգը լրացուցիչ առիթ է ներկայանալու, ինչպես նաեւ մրցույթից մի քանի օր առաջ մեծ բեմում հանդես գալն օգտակար կլինի»,- ասաց Թադեւոսյանը: Նրա խոսքով` համեգի հատուկ հյուր կլինի «Եվրատեսիլ 2013»-իՌուսաստանի ներկայացուցիչ Դինա Գարիպովան:

«Հայաստանն առաջին անգամ է ներկայանում «Եվրատեսիլ»-ին ռոք խմբով, մինչ այդ եղել են փոփ կամ ֆոլկ կատարումներ: Շատ ուրախալի է` այս երգը հեղինակել է ռոք երաժշտության կենդանի լեգենդ Թոմի Այոմին, ով նաեւ մեր ուժեղ դաշնակիցն է»,- նշեց պրոդյուսերը:

Կիսաեզրափակիչ փուլի օրերին Այոմին հանդես է գալու «Եվրատեսիլ 2013»-ի մասին երկրպագուներին ուղղված հատուկ հաղորդագրությամբ:

Թադեւոսյանը նշեց նաեւ, որ «Եվատեսիլ 2013»-ը ստեղծագործական մի փուլ է խմբի անդամների կյանքում, ոչ թե գերնպատակ, եւ նրանց մեծ ցանկությունն է, որպեսզի իրենց Lonley planet երգի համամարդկային բովանդակությունը, մեսիջը հասնի ունկնդրին:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագի պատասխանատու Գոհար Գասպարյանի խոսքով` տեխնիկական հնարավորություններն այնքան են զարգացել, որ հնարավորություն են տալիս Շվեդիայում` կրկնօրինակող արտիստների մասնակցությամբ փորձեր անցկացնել, եւ յուրաքանչյուր երկիր կարող է հետեւել համացանցի օգնությամբ:«Երեկ մենք դիտեցինք առաջին փորձը, սակայն դա չի թույլատրվում հրապարակել»,- ասաց Գասպարյանը: Նրա խոսքով` Շվեդիայից ժամանել է մասնագետների հատուկ խումբ` մրցույթի հայաստանյան հեռուստաբացիկը նկարահանելու համար:

Խմբի մեներգիչ Գոռ Սուջյանն էլ նշեց, որ հավանել է կրկնօրինակող արտիստների մասնակցությամբ իրենց առաջին փորձը Շվեդիայում:Անդրադառնալով` մրցույթում «Դորիանս»-ի ելույթին, Սուջյանը նեց, որ փորձ է կատարվելու ներկայանալ մինիմալիստական ոճում` առանց հավելային բեմական դեկորցիաների եւ պարային համարների:«Մեկ ձեռքի շարժումն էլ կարող է լինել շոուի հատված»,- նկատեց Սուջյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք խնդիր չէ, որ «Տաշիր» մրցանակաբաշխությունը համընկել է «Եվրատեսիլ 2013»-ի ցուցադրման օրվա հետ, Գասպարյանը նշեց, որ այս մրցույթը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության նախագիծը եւ ենթադրում է հանրային մոտեցում:«Մրցույթը համախմբվելու առիթ է տալիս, ովքեր չեն ցանկանում հետեւել, դա իրենց խնդիրն է»,- հավալեց Գասպարյանը:

Նա նաեւ նշեց, որ պակասել է մասնակից երկրների պրոմոտուրերի թիվը, քանի որ այդ ֆինանսական ռեսուրսները երկրները դասում են նպատակաուղղել ավելի թիրախային հարցազրույցներին, համացանցային առաջմղման համար:

Պատվիրակության ղեավարը նշեց, որ բեմում հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնել նոր ոճով ներկայացող «Դարիանս»-ին: Տղաների հագուստի դիզայնով զբաղվել է ոճաբան Արմեն Գալյանը:

«Եվրատեսիլ 2013»-ը տեղի կունենա մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում: «Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո անցկացվող մրցույթին այս տարի կմասնակցի 39 երկիր: Հայաստանը կներկայանա 2-րդ կիսաեզրափակչում մայիսի 16-ին:«Դորիանս»-ը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթին` կատարելով Lonley planet երգը:

Հայերեն Русский

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Լեչե»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ՀՀ ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող է համարում ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատման մասին տեղեկությունները

Հայ-հնդկական համագործակցությունը հասցվել է նոր հանգրվանի բոլոր հնարավոր ուղղություններով․ Երևանում նշվեց Հնդկաստանի Հանրապետության օրը

Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի հրապարակումից

Նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյանը Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է Մոդիին

Փաշինյանն երկարաժամկետ անհրաժեշտություն է համարել Երևանի տրանսպորտային համակարգի զարգացումը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտգործնախարարին Հանրապետության օրվա առթիվ

Երգ, պար, թատերական խաղ․ ինչո՞ւ է «Hi Arev» խումբը նոր մոտեցումներ ցուցաբերում

Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Վարչապետն արձագանքել է ուժային և այլ պաշտոններում կանանց նշանակման առնչվող խոսակցություններին