Երեւանում մի քանի օր կանցկացվեն Հայրենական պատերազմի 68-ամյակին նվիրված միջոցառումներ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 68-րդ ամյակի կապակցությամբ Հայաստանում կանցկացվեն մի քանի միջոցառումներ:«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը նշեց, որ մայիսի 7-ին 30 վետարան կայցելի Էրեբունի վարչական շրջանում գտնվող եղբայրական գերեզմանատուն, իսկ մայիսի 8-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի կունենա տոնական միջոցառում: Մայիսի 9-ին, ավանդույթի համաձայն, վետարանները կայցելեն Հաղթանակի զբոսայգի` հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին:

Պատերազմի մասնակից Հայաստանում բնակվող վետերանների թիվը ապրիլի 1-ի դրությամբ 1850 է: Ամենաերիտասարդ վետերանը 87 տարեկան է, իսկ ամենատարեցի տարիքն անցնում է 100-ը:«Եթե Հաղթանակի 65-ամյակը մենք տոնում էինք 3500 վետերանների հետ, ապա այսօր նրանք ընդամենը 1850-ն են: Ամեն ամիս կյանքից հեռանում է 30-45 վետերան»,- ասաց Եսայանը:

Նա շնորհակալություն հայտնեց հայրենի կառավարությանը վետերանների սոցիալ-տնտեսական պայմանները բարելավելուն ուղղված միջոցառումների համար: Դրանց թվում է 100վետերանի համար ամենամյա ուղեգրերը դեպի «Արզնի» առողջարանային կենտրոն:

«Կարեւոր է նաեւ այն, որ Առողջապահության նախարարության աջակցությամբ վետերանները հնարավորություն ունեն աչքի անվճարբուժզննում անցնել: Բացի դրանից, նրանց վետերաններին տարամդրվում է նաեւ 200 կվ անվճար էլէկտրաէներգիա»,- նշում է վետերանների միավորման խորհրդի նախագահը:

Կենցաղային, սոցիալ-տնտեսական եւ առողջական խնդիրների լուծումից բացի Եսայանը կարեւորեց նաեւ Հայրենական պատերազմի կենդանի հերոսների նկատմամբ հասարակության ուշադրության անհրաժեշտությունը:

«Վետերանները յուրաքանչյուր ջերմ խոսքից իրենց լավ են զգում, ինչպես իրենք են ասում, կարծես ջահելանում են մի քանի տարով: Սա է կարեւոր արդեն տարեց մեր վետերանների համար»,- ասաց Եսայանը:Միավորման նախագահը կոչ արեց հասարակությանը եւ հատկապես երիտասարդներին ավելի հարգալից վերաբերվել վետերաններին, ում պատերազմում հաղթանակը հենց այնպես չի տրվել:«Հաճախ ականատես ենք լինում վետերանների հանդեպ ուղղակի գռեհիկ վերաբերմունքի երթուղային տաքսիների վարորդների կողմից: Դա անթույլատրելի է: Գուցե տարեցները փոքր-ինչ քմահաճ են, բայց թեկուզ նման պարագայում պետք է հարգել մեր վետերաններին»,- ընդգծեց նա:

ՀՀ կառավարությունը, Երեւանի քաղաքապետարանը վերջին տարիներին նյութական, ֆինանսական աջակցություն են ցուցաբերում վետերաններին: Եսայաննիր գոհունակությունը հայտնեց վետերաններին օգնելու համար եւ իր երախատգիտությունը հայտնեց հատկապես ՀՀ պաշտպանության նախարարությանը, մասնավորապես` նախարար Սեյրան Օհանյանին, Հայրենական պատերազմի մասնակիցներին նյութական եւ շարունակական աջակցության համար:

Հայաստանում գործում է 50 վետերանական կազմակերպություն, որոնցից 11-ը` Երեւանում: Հայրենական պատերազմին, պաշտոնական տվյալներով, մասնակցել են 600 հազար հայեր ոչ միայն Խորհրդային Հայաստանից, այլեւ` Սփյուռքից, ԱՊՀ տարբեր երկրներից, որոնցից 200-250 հազարն ընկել են հերոսի մահով։

Հայերեն Русский