Կանցկացվի հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված երեկո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված երեկո կանցկացվի «Մեցցո» երաժշտական ակումբում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Մեցցո» ակումբի մենեջեր Գեւորգ Մարգարյանը, մայիսի 7-ին կայանալիք երեկոյին կմասնակցեն Տիգրան Մանսուրյանը (դաշնամուր), Իրինա Զաքյանը (սոպրանո), Յանա Դարյանը (ալտ) եւ Նելլի Մանուկյանը (ֆլեյտա):

Կնվագակցեն նաեւ Ջուլիետա Վարդանյանը (դաշնամուր), Արամ Թալալյանը (թավջութակ): Համերգային ծրագրում կհնչեն Տիգրան Մանսուրյանի հեղինակած ֆիլմերի երաժշտությունը: Ընդգրկվել են նաեւ «4 երգեր», «Madrigal թիվ 3»-ը, «2 մաս լարային քառյակի համար», «Allegro Barbaro»-ն եւ «4 հայրեններ» ստեղծագործությունները:

Տիգրան Մանսուրյանը հեղինակ է գլխավորապես նվագախմբային, կամերային, երգչախմբային եւ վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսումեւ համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի եւ ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են` իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով եւ տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում