ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնող «Դորիանս» ռոք խումբըհատուկ համերգ կտա Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովմրցույթի հիմնական լուսաբանող Esctoday.comկայքը,համերգը տեղի կունենա մայիսի10-ին Կոպենհագենի ամենամեծAmgerbioհամերգասրահում: Համերգի հովանավորներն ենԴանիայումՀայաստանի Հանրապետության դեսպանատունը եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:
«Եվրատեսիլ 2013»-իՌուսաստանի ներկայացուցիչ Դինա Գարիպովան հրավեր է ստացել մասնակցել համերգին որպես հատուկ հյուր:
«Եվրատեսիլ 2013»-ը տեղի կունենա մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում: «Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո անցկացվող մրցույթին այս տարի կմասնակցի 39 երկիր: Հայաստանը կներկայանա 2-րդ կիսաեզրափակչում մայիսի 16-ին:«Դորիանս»-ը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթին` կատարելով Lonley planet երգը: