Իրավունք

Հայաստանի եւ Իրանի գլխավոր դատախազությունների միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի եւ Իրանի գլխավոր դատախազությունների միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազությունների միջեւ ապրիլի 30-ինհամագործակցության հուշագիր ստորագրվեց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշեց, որ Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը բերել է առեւտրաշրջանառության եւ զբոսաշրջության ծավալների ավելացման, ուստիայդ հարաբերությունները պետք է կարգավորվեն նաեւիրավական գործակցության շրջանակում:«Այս հուշագիրը հնարավորություն կտա անմիջականորեն կառուցել մեր իրավական հարաբերությունների բոլոր ասպեկտները»,- ասաց Հովսեփյանը: Մինչ այժմ Իրանի հետ իրավական համագործակցությունն իրականացվում էր ԻԻՀ դեսպանատան միջոցով:

Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին խոսեց Իրանի եւ Հայաստանի բարեկամական ու մտերմիկ հարաբերությունների մասին: «Երկու երկրների քաղաքական եւ տնտեսական հարաբերություններն առանց դատաիրավական համագործակցության ամբողջական չեն: Այս փաստաթուղթը հիմք կհանդիսանա, որպեսզի իրավական ոլորտում հարաբերություններն ավելի զարգանան ու ընդլայնվեն»,- ասաց ԻԻՀ գլխավոր դատախազը:

Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեիի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 29-ին Հայաստան է ժամանել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով: Եռօրա այցի ընթացքում կողմերը կքննարկեն անդրազգային հանցավորության դեմ պայքարում միմյանց իրավական օգնություն ցուցաբերելու, քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում