Սերժ Թանգյանի երկու ալբոմները կթողարկվեն ամռանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ System of a Downռոք խմբի մենակատար,ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանգյանըպաշտոնապես հայտարարել է, որայս ամառ կթողարկիոչ թե մեկ, այլ երկուալբոմ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Ultimate Guitar երաժշտական կայքը, առաջինը`հունիսի 25-ին,կթողարկվի«Orca» խորագիրը կրող ալբոմը, որը համարվել է «Թանգյանի առաջին իսկական սիմֆոնիան»: Իսկ երգչի` Jazz-iz-Christ երաժշտական ծրագրի շրջանակներում ձայնագրված երկրորդ ալբոմընախատեսվում է թողարկել հուլիսի 23-ին:

«Orca»-նձայնագրվել է Ավստրիայում 2012 թվականիհոկտեմբերին:Դիրիժոր Վերներ Շթայնմեցի ղեկավարած չորս գործողությունները կրող ալբոմում հնչելու ենվաղ20-րդ դարի կոմպոզիտորների ստեղծագործությունները` միձուլված ժամանակակից ֆիլմի կոմպոզիցիոն դինամիկային:Ինչ վերաբերում է մի շարք հայտնի երաժիշտների հետհամատեղ ջանքերով ստեղծված Jazz-iz-Christ ալբոմին, այն բաղկացած է 13 երգերից, որոնք կրում են էլեկտրոնային երաժշտության, ավանդական ջազի էլեմտներ, նաև` ոչ ավանդական ջազային տարրեր:

Սերժ Թանգյանի հետ համատեղ ալբոմի վրա աշխատել են տաղանդավոր դաշնակահար Տիգրան Համասյանը, շեփորահար Թոմ Դափրին (Prometheus Bound band), ֆլեյտահար Վալերի Տոլստովը, ջութակահար և դերասան Դավիթ Ափլայը և այլ հրավիրված երաժիշտներ: Ալբոմը հիմնականում գործիքային կատարումներ է պարունակում և 3 երգ` Սերժ Թանգյանի վոկալ կատարմամբ:Դաշնակահար Տիգրան Համասյանի նվագակցությամբ ձայնագրել է Կոմիտասի «Գարուն ա» երգը, որը կթողարկվի Jazz-iz-Christ ձայնագրության շրջանակում:Վոկալիստը նաև պատրաստվում էսեպտեմբեր-հոկտեմբերինհամերգներով հանդես գալ Ռուսաստանի և Իտալիայի ինը քաղաքներում:

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA