Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Վյաչեսլավ Կովալենկոյի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Կովալենկոյին՝ պաշտոնավարման ժամանակաշրջանում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում ներդրած ջանքերի համար: Նախագահի խոսքով, վերջին մի քանի տարիները բավականին արդյունավետ են եղել Հայաստանի դաշնակից և հիմնական տնտեսական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերությունների առավել ամրապնդման ու բոլոր բնագավառներում համագործակցության խորացման առումով, ինչի վկայությունն են ՌԴ նախագահի հետ այդ ժամանակահատվածում իր ունեցած գրեթե հինգ տասնյակ հանդիպումները, տարբեր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները, այդ թվում՝ երկու պետական այցերը, ինչպես նաև ստորագրված կարևորագույն մի շարք փաստաթղթերը: Այդ ամենը, ըստ Հանրապետության Նախագահի, երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի են բարձրացրել:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է այդ հարաբերությունները պահպանելու և շարունակաբար խորացնելու գործում, ինչը բխում է երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների շահերից:

ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ջերմ խոսքերի և բարձր գնահատականի համար: Նա նշել է, որ ամփոփելով անցած տարիների աշխատանքը, ինքն էլ որոշակի բավարարվածության զգացումով է հեռանում Հայաստանից և հպարտ է, որ կարողացել է իր գործունեությամբ նպաստել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը: Վյաչեսլավ Կովալենկոն վստահեցրել է, որ այսուհետ էլ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը և հնարավորության սահմաններում իր նպաստը կբերի Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության առավել ամրապնդմանը:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա