Հայտնի են «Նոր ալիք 2013» եւ «Մանկական նոր ալիք 2013» մրցույթների Հայաստանի մասնակիցների անունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը երիտասարդ կատարողների «Նոր Ալիք 2013» երգի մրցույթի եզրափակիչ փուլում ներկայացնելու է «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող Մերի Մնջոյանը, իսկ «Մանկական Նոր Ալիք 2013»-ում մեր երկիրը կներկայացնի Էլինա Չոլախյանը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մրցույթների պաշտոնական կայքերը, ապրիլի 21-ին եւ 22-ին կայացել է երիտասարդական «Նոր Ալիք» մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որտեղ մեր երկրից եզրափակչում հայտնվելուն հավակնում էին Մերի Մնջոյանը, Մարտ Բաբայանը, Նարեկ Մակարյանը, Նիկ Եգիբյանը, Աիդա Քալանթարյանը, Ելենա Տեր-Հովսեփյանը, Արծվիկ Հարությունյանը եւ Իվետա Մուկուչյանը:

Ապրիլի 19-ից- 20-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել «Մանկական Նոր Ալիք» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որին Հայաստանից մասնակցում էին Ռուդիկ Գրիգորյանը, Էլինա Չոլախյանը, Անգելինա Գասպարյանը, Տաթև Ենգիբարյանը, Կարապետ Կարապետյանը եւ Դավիթ Վարդանյանը:

«Նոր Ալիք 2013» մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա հուլիսի 23-28-ը Յուրմալայում, իսկ «Մանկական Նոր Ալիք 2013»-ի եզրափակիչ փուլը՝ օգոստոսի 6-18-ին Արտեկում: Մրցույթներըցուցադրվելու են «Արմենիա» հեռուստաընկերությամբ:

«Մանկական նոր ալիք 2012» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Գյուլխասյանը զբաղեցրել էր երկրորդ տեղը:

«Նոր ալիք 2012»-ի մեր պատվիրակն էր երգիչ, կիթառահար Սուրեն Առուստամյանը:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ